ԱԱԾ նախկին տնօրենին փոխկապակցված անձանց պատկանող գույքի վերաբերյալ վարույթ է սկսվել
Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանը ՀՀ գլխավոր դատախազության պահանջով հունիսի 26–ին ապօրինի գույքի բռնագանձման վարույթ է սկսել ԱԱԾ նախկին տնօրեն, գեներալ Կառլոս Պետրոսյանի հարազատների և նրան փոխկապակցված անձանց պատկանող գույքի վերաբերյալ։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին Հակակոռուպցիոն դատարանից։
Գործով դատավորը ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Կարապետ Բադալյանն է, որը, ըստ մամուլի հրապարակումների, ՄԻԵԴ դատավոր Վահե Գրիգորյանի ընկերն է, ազգագրագետ Հրանուշ Խառատյանի դստեր ամուսինը։
Վարույթով պատասխանողների թվում են նախկին փոխարտգործնախարար, Իսպանիայի Թագավորությունում նախկին դեսպան Ավետ Ադոնցը, որը Պետրոսյանի խնամին է, նրա երկու որդիները, որոնցից մեկը՝ Նարեկ Ադոնցը, Կառլեն Պետրոսյանի փեսան է, Կառլոս Պետրոսյանի դուստրը՝ Աստղիկ Պետրոսյանը, մի շարք այլ անձինք։
Հիշեցնենք, որ Կառլոս Պետրոսյանը ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն է եղել 2003 թ. հունվարի 1–ից 2004 թ. նոյեմբերի 5–ը։ Մինչ այդ` 1999 թ. նոյեմբերի 13–ից 2002 թ. դեկտեմբերի 31–ը, եղել է ՀՀ ազգային անվտանգության նախարար։
Հիմա նա «Տրանսնեֆտ» ռուսական ընկերության տնօրենի խորհրդականն է։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել