Երրորդ տարբերակ չկար. փաստաբանը՝ Միքայել Սրբազանի ՔԿ ինքնակամ գնալու մասին
Կար երկու տարբերակ։ Տարբերակ առաջին. կամովին գնալ, տարբերակ երկրորդ՝ հարկադրաբար տանել։ Ինչքան էլ մենք զգացմունքային դաշտում ասենք, որ կար երրորդ տարբերակ, պետք է ասեմ՝ երրորդ տարբերակ չկար: Ասել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի փաստաբանական թիմի անդամ Արա Զոհրաբյանը լրագրողների հետ հանդիպմանը՝ անդրադառնալով Միքայել Սրբազանի՝ ինքնակամ ՔԿ գնալուն։
«Մենք գիտեինք, որ երկրորդ տարբերակում ուժ է կիրառվելու։ Այն ընթացքում, երբ մենք Միքայել Սրբազանի հետ քննարկում էինք, ԱԱԾ ծառայողները դրսում սպասում էին, թե մենք ինչ ենք պատասխանելու, ասացին, որ դիմակավորված հատուկ ջոկատայիններ են ներխուժել Մայր Աթոռի տարածք։ Ամբողջ Էջմիածին քաղաքը լցված էր ոստիկաններով։ Մինչ այդ, մենք գնացինք քահանաների մոտ, որ հայտնենք որոշման մասին։ Դա օբյեկտիվորեն նրանց մոտ վրդովմունք առաջացրեց, նրանք վերագրեցին, որ դա իրենց, եկեղեցու դեմ ուղղված քայլ է, հատուկ են ընտրել քահանայաց ժողովի օրը։ Շատերը խորհուրդ տվեցին չգնալ»,-ասել է Զոհրաբյանը։
Անդրադառնալով անվստահություն հայտնելու գործընթացում Միքայել Սրբազանին վարչապետի թեկնածու առաջադրելուն, Զոհրաբյանն ընդգծել է, որ իրենց գլխավոր նպատակը Միքայել Սրբազանի շահերի պաշտպանությունն է։
«Պատկերացրեք, նրան մեղադրում են ռազմական հեղաշրջման կոչ անելու համար, դրան զուգահեռ պրոցես է գնում, հայտարարում են, որ նա վարչապետի թեկնածու է։ Մեր կոնֆիդենցիալ հանդիպման ժամանակ Սրբազանի համաձայնությամբ, հինգ պաշտպանների ներկայությամբ հայտարարության տեքստը կազմվեց, քննչական գործողությունների ավարտից հետո հայտարարությունը հրապարակվել է»,-ընդգծեց փաստաբանական խմբի անդամը։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել