Ռուս-ադրբեջանական հարաբերությունները կտրուկ սրվել են
Ռուս-ադրբեջանական հարաբերությունները կտրուկ սրվել են։ Բաքուն հրաժարվել է մասնակցել Ռուսաստանի Դաշնության հետ միջխորհրդարանական հանձնաժողովի 23-րդ նիստին։ Միլի մեջլիսի առաջին փոխխոսնակ Ալի Ախմեդովի գլխավորած պատվիրակությունը չի մեկնի Մոսկվա։ Ադրբեջանում չեղարկվել են Ռուսաստանի պետական և մասնավոր հաստատությունների կողմից կազմակերպված բոլոր մշակութային միջոցառումները, X-ում հայտնել է երկրի մշակույթի նախարարությունը: Խոսքը համերգների, փառատոների, ներկայացումների, ցուցահանդեսների և այլ միջոցառումների մասին է:
Հունիսի 28-ին էլ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կանչել էր Ռուսաստանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարին և «խիստ բողոք» էր հայտնել նրան: Հունիսի 27-ին ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հատուկ գործողություն էր իրականացրել Եկատերինբուրգի տարբեր հասցեներում, որոնց ընթացքում երկու ադրբեջանցի սպանվել էր, մի քանիսը վիրավորվել։ Նրանց կասկածում են 2001 թվականին տեղի ունեցած սպանությանն առնչություններ ունենալու մեջ։ Մոտ մեկ տասնյակ ադրբեջանցիներ ձերբակալվել էին, իսկ երեկ ռուսական իրավապահները գործողություններ են սկսել այլ քաղաքներում ևս։
Ադրբեջանական ԶԼՄ-ներն անթաքույց հակառուսական քարոզչությամբ են զբաղված, Մոսկվայում էլ տարակուսում են Բաքվի այս արձագանքից, զարմանում, որ օգնել են 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո, իսկ Ադրբեջանը պատշաճ երախտագիտություն չի ցուցաբերում։ Իր ուզածը ստանալով՝ Ալիևն այժմ ատամ է ցույց տալիս Ռուսաստանին։
Ռուս-ադրբեջանական սրումը կարող է ինչպես բացասաբար ազդել Հարավային Կովկասի վրա, այնպես էլ հնարավորություն դառնար Հայաստանի համար՝ վերականգնել Մոսկվայի հետ խաթարված հարաբերությունները։ Ողջամիտ իշխանությունը հենց այդպես էլ կվարվեր։ Փոխարենը, ՀՀ ԱԳՆ-ն այսօր հայտարարել է, թե արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին, որ նախատեսված է այսօր, Ղրղզստանում:
Էլիզա Օհանյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...