ՀԷՑ-ի բաժնետոմսերի նկատմամբ սեփականության իրավունքը խլելու համար նախատեսվել է ժամանակավոր կառավարիչ նշանակելու լիազորություն, ինչը հակասում է Սահմանադրությանը․ Մելոյան
Սահմանադրագետ Գոհար Մելոյանը բարձրաձայնել է ՀԷՑ-ի «պետականացման» նախագծի հակաօրինական բնույթի մասին։
«Վաղն Ազգային ժողովում կառավարության նախաձեռնությամբ հրավիրվել է արտահերթ նստաշրջան, որի ընթացքում պատրաստվում են կյանքի կոչել ՀԷՑ-ի խլման հակաիրավական նախագիծը։
«ՀԷՑ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի նկատմամբ սեփականության իրավունքը խլելու համար նախատեսվել է ժամանակավոր կառավարիչ նշանակելու լիազորություն, ինչն ուղղակիորեն հակասում է ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածին և իրենից ներկայացնում է բացահայտ սեփականազրկում։
Ըստ նախագծի՝ լիցենզավորված անձի ժամանակավոր կառավարչի նշանակմամբ նրան են անցնում լիցենզավորված անձի գործադիր մարմնի բոլոր լիազորությունները՝ բացառելով ժամանակավոր կառավարիչ նշանակելու մասին որոշմամբ սահմանված ժամանակահատվածում լիցենզավորված անձի գործադիր մարմնի կողմից լիցենզավորված անձի գործադիր կառավարումն իրականացնելը: Լիցենզավորված անձի ժամանակավոր կառավարչի գործունեության ժամանակահատվածում լիցենզավորված անձի կառավարման այլ մարմինները իրենց իրավասությունները իրականացնում են ժամանակավոր կառավարչի համաձայնությամբ:
Նախագծի ընդունման դեպքում ստացվելու է, որ մեկ պետական պաշտոնյան նշանակելու է մասնավոր ընկերության կառավարիչ, ում անցնելու են մասնավոր ընկերության տնօրենի բոլոր լիազորությունները, իսկ եռաստիճան կորպորատիվ կառավարման մյուս երկու մարմինները՝ խորհուրդը և բաժնետերերի ընդհանուր ժողովը, զրկվելու են իրենց բոլոր լիազորություններից։
Այսինքն՝ ընկերության բաժնետերը՝ որպես սեփականատեր և ընկերության բարձրագույն մարմինը, չեն կարողանալու ինքնուրույն իրականացնել «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքով նախատեսված իրենց ավելի քան երկու տասնյակ լիազորություններից որևէ մեկը, ինչպես օրինակ՝ կանոնադրության փոփոխությունը, կանոնադրական կապիտալի լրացումը, տնօրենի փոփոխությունը և այլն։
Նման կոպիտ միջամտությունն իր էությամբ և բնույթով հավասար է բաժենետերերի սեփականության իրավունքից զրկելուն՝ առանց պահպանելու Սահմանադրության սահմանված երաշխիքները և սահմանափակումները»,- սոցցանցի իր էջում գրել է Մելոյանը։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել