Հայաստանի հակառուսական կուրսը սրվում է
Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների կտրուկ սրման ֆոնին Հայաստանի գործող իշխանությունները ևս ջանքեր են գործադրում Մոսկվայի հետ շփումները նվազեցնելու, ՀՀ-ՌԴ հարաբերությունները փչացնելու ուղղությամբ։
Ըստ ամենայնի, թե՛ Ալիևի, թե՛ Փաշինյանի իշխանության գործողությունները թելադրված են նույն կետից։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը երեկ հրաժարվել էր մեկնել ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին՝ փոխարենը Երևանում ընդունելով ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասին։ Համատեղ ասուլիսում Միրզոյանն իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովին մեղադրել է Հայաստանի ներքին գործերին միջամտելու մեջ։ «Եթե չեմ սխալվում, պարոն Լավրովն օգտագործել էր իշխանությունների պայքարը եկեղեցու դեմ ձևակերպումը, և կրկին պարոն Լավրովի տեղեկատվությունը բոլորովին չի համապատասխանում իրականությանը։ Հայաստանում չկա իշխանությունների պայքար եկեղեցու դեմ։ Այն, ինչ նկատի ունի պարոն Լավրովը, հավանաբար վերաբերում է եկեղեցական մի քանի գործիչների կողմից Հայաստանի քաղաքականությանը խառնվելուն, քաղաքական գործընթացների մասնակցելուն։ Համաձայն իրավապահ մարմինների` նրանք մասնակցել են ապօրինի հեղաշրջման փորձերի։ Սա իրավական պրոցես է, և սա Հայաստանի ներքին գործն է», - նշել է Միրզոյանը։
ՀԱՊԿ արտգործնախարարների հավաքից հետո ասուլիսում Լավրովը հայտարարել էր, թե ՀԱՊԿ-ի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները լուրջ մտահոգություն են հայտնել Հայաստանում տեղի ունեցողի վերաբերյալ։ «Սա մեր հարևանների ներքին հարցն է, բայց, իհարկե, հազարամյա Հայ Առաքելական Եկեղեցու վրա հարձակումները լուրջ մտահոգության առիթ են։ Եկեղեցին ավանդաբար միշտ եղել է հայ հասարակության հիմնական հենասյուներից մեկը, և մենք իսկապես չէինք ցանկանա, որ այս Եկեղեցին ենթարկվի հարձակումների՝ ըստ էության առանց որևէ լուրջ հիմքի»,-ասել էր Սերգեյ Լավրովը։
Միրզոյանի հակառուսական դեմարշը նորմալ կդիտվեր, եթե ՀՀ իշխանությունները նույնպիսի մի դիտողություն էլ անեին տակավին օրերս Ֆրանսիայի նախագահի արած հայտարարությունների կապակցությամբ, էլ չասած՝ Իլհամ Ալիևի գրեթե ամենօրյա հակահայկական հայտարարությունների մասին։
Անի Անանյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել