Այստեղ ընդհանրապես քրեական գործ չկա, իրավական աբսուրդ է. փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի դեմ հարուցված վարույթի մասին
Սամվել Կարապետյանի գործը մի առանձնահատկություն ունի. այստեղ ընդհանարպես քրեական գործ չկա: Այս մասին մամուլիասուլիսի ընթացքում հայտարարել է փաստաբան Արամ Վարդևանյանը՝ խոսելով գործարար Սամվել Կարապետյանի դեմ հարուցված քրեական վարույթի մասին։
Նրա խոսքով, Կարապետյանին մեղսագրվում է արարք, որը ենթադրում է հստակ իշխանության զավթման կոչ, մինչդեռ ընդհանրապես առկա չէ որևէ կոչ։
Վարդևանյանը նշեց, որ սա իրավական աբսուրդ է։ «Բայց իհարկե, աբսուրդն ունի ակունք, որտեղից ձևավորվեց այս աբսուրդը։ Բոլորս շատ լավ հիշում ենք, թե ինչ սկսեց կատարվել 2025 թ. հունիսի 17-ին»,-ասաց նա:
«Մենք տեսանք, թե ինչպես գործադիր իշխանության ղեկավարը ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով ներկայացրեց այնպիսի խոստումներ, որոնք ուղղված էին այդ թվում Սամվել Կարապետյանի նկատմամաբ հաշվեհարդար տեսնելուն, որն աննախադեպ էր, եվրոպական որևէ երկրում նման բան չենք տեսել, երբ ֆեյսբուքում հնչեցվի խոստում քրեական հետապնդման, հաշվեհարդարի։
Սա իսկապես աննախադեպ էր։ Այդ կետից սկսած՝ մենք ունենք քաղաքական հետապնդման փաստական տվյալ, Սամվել Կարապետյանի նկատմամբ 2025 թ. հունիսի 17-ից սկիզբ առաջ գործընթացը, որը վերածվեց քրեական հետապնդման, հանդիսանում է քաղաքական հետապնդում։ Ակնհայտ է, որ այս ամենը ստեղծշվեց նրանից ելնելով, որ սամվել Կարապետյանն արտահայտեց իր վերաբերմունքը մեր եկեղեցու, Մայր Աթոռի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ։ սա նույնպես աքսիոմատիկ ճշմարտություն է։ Ասեմ ավելին, դրա հետ համաձայն է նաև քննիչը»,-նշեց Վարդևանյանը։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստ...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան