Իմփիչմենթի իրագործման համար բոլոր ուղղություններով աշխատանքներ են տարվում, այս պահին ամենաբարդը «Հայաստան»-ի ստորագրությունները ստանալն է. Մամիջանյան
Եթե Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը համաձայնություն տա, մենք մեր հայտարարությանը տեր ենք լինելու, եթե՝ ոչ, հույս ունենք մեր գործընկերները նույն համերաշխությամբ կմիանան մեր՝ արդեն իսկ մեկնարկած իմփիչմենթի գործընթացին: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
Հարցին՝ Դավիթ Համբարձումյանի շուրջ կոնոսոլիդացիան հնարավո՞ր է, Մամիջանյանը դրական պատասխան տվեց: «Իհարկե, հնարավոր է, եթե մենք այդ մոտեցումներին ու այդ վստահությանը չլինեինք, այս գործընթացը չէինք մեկնարկի: Կարծում եմ՝ այն փաստը, որ չկա գեթ մեկ ընդդիմադիր գործիչ, որ ոչ դրական արտահայտվի Դավիթ Համբարձումյանի մասին, սա ևս ցուցիչ է:
Մենք պատրաստ ենք ապահովել այդ միասնութունը և պատրաստ ենք ապահովել այդ միասնությունը, միշտ հանդես ենք եկել այդ դիրքերից և նույնն ակնկալում ենք մեր գործընկերներից»,- ասաց պատգամավորը:
Մամիջանյանը նշեց, որ ՔՊ-ում կան մարդիկ, որոնց համաձայնությունն իմփիչմենթի գործընթացին հնարավոր է ստանալ, ապահովել 54 ձայն և ապահովել ՀՀ-ում իշխանափոխություն:
«Տարվում են աշխատանքներ իմփիչմենթի իրագործման համար բոլոր ուղղություններով: Ցավոք սրտի, այնպես է ստացվել, որ ամենաբարդ և այս պահին ամենաժամանակատար ուղղությունը «Հայաստան» խմբակցության ստորագրություններ ստանալն է: Բայց աշխատանքներ տարվում են բոլոր ուղղություններով՝ թե ՔՊ-ականների, թե անկախների ստորագրությունների, թե փողոցային պայքարի, թե տեղակատվական, թե բոլոր այն ուղղություններում որոնք անհրաժեշտ են իմփիչմենթի հաջողության հասնելու համար»,- ասաց նա:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստ...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան