Սպասենք Կաթողիկոսին էլ կալանավորե՞ն, թե՞ Սահմանադրություն փոխեն, իսկ միգուցե սպասենք ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալուն, ռուսական զորքերը երկրից հանելուն, «խաղաղության պայմանագրի» ստորագրելուն․ քաղաքագետ
Սպասենք Կաթողիկոսին էլ կալանավորե՞ն, թե՞ Սահմանադրություն փոխեն։ Իսկ միգուցե սպասենք ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալուն, ռուսական զորքերը երկրից հանելուն, «խաղաղության պայմանագրի» ստորագրելուն։
Գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
«Արդեն քանի օր է Բագրատ Սրբազանը կալանավորված է։ Արդեն քանի օր է կալանավորված է նաև Միքայել Սրբազանը… Սա դառնում է նոր նորմալություն։ Իշխանությունները մի քանի օր կսպասեն մինչ այդ միտքը լավ մարսվի հանրության կողմից, հետո կգնան հաջորդ արքեպիսկոպոսի ետևից։ Հնարավոր է՝ միանգամից Կաթողիկոսի։ Ու մարդիկ դա էլ կմարսեն։
Իհարկե, կլինեն դժգոհություններ։ Հնարավոր է՝ Հովիկ Աղազարյանն ու էն մյուսը առաջարկեն հիմա էլ Վեհափառի թեկնածությամբ իմպիչմենթի գործընթաց սկսել։ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը, իհարկե, շատ արագ կմիանա այդ առաջարկին ու երկու րոպե անց կսկսի մեղադրել «Պատիվ Ունեմ» խմբակցությանը, թե նույնը չեն անում… Մի խոսքով՝ սցենարը պարզ է, մանրամասն շարադրելու կարիք չկա։
Բայց ի՞նչ կունենանք վերջնարդյունքում։ Հիասթափված, կոտրված ու աշխարհով մեկ խայտառակ եղած ժողովուրդ։ Եվ ոչ միայն… Կրկին՝ չթվարկեմ. բոլորն ինձնից լավ են հասկանում, թե ինչ կունենանք և ինչ այլևս չենք ունենա։
Ու ահա այս «ուրախ» հեռանկարների լույսի ներքո հարց ունեմ «Հայաստան» խմբակցությանը։ Հարգելիներս, ի՞նչ վիճակում է Միքայել Սրբազանին վարչապետի թեկնածու դարձնելու գործընթացը։ Ստացվու՞մ է համոզել, թե՞ ոչ։ Նորություն կա՞։
Լավ, Միքայել Սրբազանը չի ուզում, Դավիթ Համբարձումյանըլ «լավը չէ», բա հետո՞։ Սպասենք Կաթողիկոսին էլ կալանավորե՞ն, թե՞ Սահմանադրություն փոխեն։ Իսկ միգուցե սպասենք ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալուն, ռուսական զորքերը երկրից հանելուն, «խաղաղության պայմանագրի» ստորագրելուն… Ինչի՞ն սպասենք, ասացեք խնդրում եմ»։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստ...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան