Երևանում տղամարդը ատրճшնшկի բռնшկով մի քանի անգամ hшրվածել է հարևանուհու գլխին. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
Հուլիսի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com-ից: Ժամը 01։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Մանանդյան փողոցի շենքերից մեկում քաղաքացին զենքով հարվածել է հարևանի գլխին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 02։25-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին կրկին ահազանգ է ստացվել, որ «գագաթային շրջանի պատռած վերքեր» ախտորոշմամբ «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի բնակիչ 64-ամյա Սուսաննա Ե․-ն։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մեկնած ոստիկանության Շենգավիթի համայնքային ոստիկաններին Սուսաննա Ե․-ն հայտնել է, որ նույն օրը ժամը 01։00-ի սահմաններում շենքի շքամուտքում վիճաբանության ժամանակ նույն շենքի բնակարանաններից մեկի բնակիչը ատրճանակի բռնակով մի քանի անգամ հարվածել է իր գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածք։
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված բնակիչը հանդիսանում է 44-ամյա Էմիլ Վ․-ն, ով մարմնական վնասվածք հասցնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով Մանանդյան փողոցի իր բնակարանից ձերբակալվել և ոստիկանության Շենգավիթի բաժին է տեղափոխել, որտեղ վերջինս ներկայացրել է առանց գրառումների ատրճանակ։
Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք Էմիլ Վ․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել