Ֆասթ Բանկն աջակցել է Բժշկական ասոցիացիաների եվրոպական ֆորումի իրականացմանը
Ֆասթ Բանկն աջակցել է Բժշկական ասոցիացիաների եվրոպական ֆորումի 39-րդ նստաշրջանի իրականացմանը։ Հայաստանը երկրորդ անգամ է հյուրընկալում բժշկական ոլորտի այս հեղինակավոր միջազգային իրադարձության հյուրերին, նախորդ ֆորումը Հայաստանում տեղի է ունեցել 15 տարի առաջ։
Ֆորումին մասնակցում էին Եվրոպայի 64 բժշկական ասոցիացիաների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախագահը, եվրոպական տարբեր երկրների առաջատար բժիշկներ, փորձագետներ, ինչպես նաև Հայաստանի հանրապետության առողջապահության նախարարը։
Հայկական բժշկական ասոցիացիայի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանն ասել է․ «Մեր ֆորումն անհնարին էր պատկերացնել առանց Ֆասթ Բանկի աջակցության։ Շատ շնորհակալ եմ, որ նմանատիպ պատրաստակամ անձնակազմ և գործընկեր ունենք մեր կողքին։ Շատ ոգևորող է և հնարավորություն է տալիս է՛լ ավելի զարգանալու, է՛լ ավելի առաջ գնալու»։
Ֆորումի շրջանակում քննարկվել են արհեստական բանականության ազդեցությունը բժշկության վրա, առողջապահության կառավարման նոր մոդելները, ինքնակառավարման դերը, բազմապրոֆիլ թիմերի արդյունավետությունը և մի շարք այլ թեմաներ։
Այս գործակցությամբ Բանկը նպատակ ունի աջակցել մի հարթակի ստեղծմանը, որը Եվրոպայի բժշկության լավագույն փորձը կբերի Հայաստան։
Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև Բանկի հավելվածը։
Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...