Սամվել Կարապետյանի նկատմամբ իրավական աբսուրդի սկիզբը հենց տրվել է Գլխավոր դատախազի կողմից, ինչն աննախադեպ է, ինչն անհերքելի է. Արամ Վարդևանյան
Սամվել Կարապետյանի նկատմամբ իրավական աբսուրդի սկիզբը հենց տրվել է Գլխավոր դատախազի կողմից, ինչն աննախադեպ է, ինչն անհերքելի է: Այս մասին գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը:
«Քիչ առաջ ինձ փոխանցեցին, որ Գլխավոր դատախազ, տիկին Վարդապետյանն անդրադարձ է կատարել Սամվել Կարապետյանի ակնհայտ ապօրինի հետապնդման վերաբերյալ իր կողմից հաղորդում տալու հանգամանքին: Քանի որ նշված հանգամանքը հրապարակել եմ ես, հետևաբար պատասխան-ակնարկը վերագրում եմ ինձ: Չնայած ես տիկին Գլխավոր դատախազի կողմից առավելապես հաստատումը այլ ոչ թե հերքումը լսեցի իմ կողմից ներկայացված պնդման, բայց եկեք ևս մեկ անգամ արձանագրենք. 1) Դատարանին քննիչի կողմից ներկայացված կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությամբ ուղիղ արձանագրվել է, բառացի մեջբերում. «ՀՀ գլխավոր դատախազի՝ 2025 թվականի հունիսի 17-ի առերևույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդումը», 2) Դատարանի կողմից հիմնավոր կասկածն իբրև հիմնավորող դատողություններում, բառացի մեջբերում. «մասնավորապես՝ ՀՀ գլխավոր դատախազի՝ 2025 թվականի հունիսի 17-ի առերևույթ հանցանքի մասին հաղորդմամբ»: Այստեղ նկատելի է, որ Քննիչը հատուկ ընդգծում է, որ Գլխավոր դատախազը «պատշաճ» հաղորդում է ներկայացրել, իսկ Դատարանը որոշել է այդ եզրույթը չօգտագործել:
Հետևաբար եկեք ևս մեկ անգամ ֆիքսենք՝ Սամվել Կարապետյանի նկատմամբ իրավական աբսուրդի սկիզբը հենց տրվել է Գլխավոր դատախազի կողմից, ինչն՝ աննախադեպ է, ինքն՝ քաղաքական հետապնդման հերթական տվյալներից մեկն է, ինչն անհերքելի է: Ի դեպ միջին ծանրության հանցանքի ենթադրյալ դեպքով, նախկինում երբևէ չարատավորված Սամվել Կարապետյանին հենց կալանավորելու վերաբերյալ, դրանով իրավունքի գերակայությունը հերթական անգամ ստորացնելու վերաբերյալ, ավաղ ոչինչ չասվեց»,-գրել է Վարդևանյանը:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել