Հրդեհ՝ Երևանի «Yans» երաժշտական ակումբում և ռեստորանային համալիրում
Այսօր՝ հուլիսի 4-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տերյան փողոցի թիվ 76 հասցեում գործող «Yans» երաժշտական ակումբի և ռեստորանային համալիրի 1-ին հարկում ծուխ և կրակ է նկատվում:
Shamshyan.com-ի տեղեկություններով, դեպքի վայր են ժամանել Երևանի 8-րդ, 1-ին և 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ:
Տեղում հատարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ և մինչ հրշեջների ժամանումը՝ նկուղային հարկում բռնկված հրդեհի տարածման դեմ պայքարել են քաղաքացիներն ու ռեստորանի աշխատակիցները, ապա հրշեջների օպերատիվ գործողությունների շնորհիվ կանխվել է կրակի տարածումը և այն մարել են:
Այրվել է էլեկտարական վահանակ, էլեկտրական կարգավորիչ, մոտ 10 քմ առաստաղ, վարագույր և կոյուղու պլաստմասե խողովակ:




















Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ Ասրյան
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի․ Արեգա Հովսեփ...
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամներն այցելել են «Եռաբլուր» պանթեոն