Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»
Փաշինյանն Ալիևի աշխատակիցն է և չունի որևէ ուժ նրան դիմադրելու. Ավետիք ՉալաբյանՔննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանՈստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել էՄեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Գրանցվեց հուշամրցաշարի նոր ռեկորդ. հուշամրցաշարն անցկացվեց Կապանի համայնքապետի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբԸնդդիմությունն իր աշխատանքով պետք է փորձի ամրապնդել դիրքերը ՏԻՄ-երում. Արեգ ՍավգուլյանԵթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա ԿոստանյանՀրավիրում եմ լրատվամիջոցների ուշադրությունը. Մենուա Սողոմոնյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր ԱվետիսյանԿիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքումԱզգային կրթությունը հետընթաց է ապրում, ինչը շատ մտահոգիչ է. Ատոմ ՄխիթարյանԱրմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ումԲարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան 50 տարի անկողնուն գամված առաջին կարգի հաշմանդամ կնոջը պետությունը «բարեկեցիկ» է ճանաչել. Իրինա ՅոլյանՊարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ»
Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ»
Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ»
Հասարակություն

Իշխանությունները լայն թափով գրոհ են սկսել ընդդիմության դեմ

Ինչպես և կանխատեսելի էր, Հայաստանի գործող իշխանությունները լայն թափով հարձակման են անցել ընդդիմադիր գործիչների դեմ։ Միքայել և Բագրատ սրբազաններին ու բարերար, գործարար Սամվել Կարապետյանին կալանավորելուց հետո կարծիք էինք հայտնել, որ Փաշինյանը և իր իշխանությունը խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կանգ չեն առնելու ոչնչի առջև, փորձելու են վարկաբեկել և պատժել իրենց բոլոր ընդդիմադիրներին, ինչը և այսօր տեղի է ունենում խորհրդարանում։

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը երկու միջնորդագիր է ուղարկել Ազգային ժողով պատգամավորների համաձայնությունը ստանալու և ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, նրան կալանավորելու համար։ Խորհրդարանի ամբիոնից Վարդապետյանը պնդել է, թե կան բավարար ապացույցներ, որ ընդդիմադիր պատգամավորին մեղադրանք առաջադրվի, ահաբեկչություն նախապատրաստելու և իշխանությունը յուրացնելու հոդվածներով։ Դաշնակցական Սարգսյանի տանն էլ էր հունիսի 25-ին խուզարկություն իրականացվել։ Այդ օրը ձերբակալել էին Բագրատ Սրբազանին և նրա բազմաթիվ հետնորդների, իսկ պատգամավորին չէին տեղափոխել Քննչական կոմիտե։ Ըստ էության, սպասում էին խորհրդարանում միջնորդություն ներկայացնելուն։

Բացի այս, գլխավոր դատախազը միջնորդություն է ներկայացրել «Հայաստան» դաշինքի ևս 2 այլ պատգամավորների դեմ, այդ թվում՝ խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի և քարտուղար Արծվիկ Մինասյանի դեմ։ Թեպետ, այս միջնորդությունը կալանք չի նախատեսում, բայց քրեական գործ հարուցելը, նրանց անընդհատ հարցաքննությունների քարշ տալն ու քաղաքական պայքարից կտրելը փաշինյանական իշխանության համար օրախնդիր հարց է դարձել։

Դատախազությունը պնդում է, թե Սեյրան Օհանյանը պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնելու տարիներին զավթել է Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքում՝ Սևան ազգային պարարկի տարածքում գտնվող պետական հողատարածքը և առանց կառուցապատման իրավունքի դրա վրա առանձնատուն կառուցել, ապա հայտարարագրում թաքցրել այդ սեփականությունը։ Մինասյանն էլ, ըստ դատախազության, լինելով բնապահպանության նախարար, չի կատարել ծառայողական պարտականությունները, թաքցրել է Օհանյանին վերագրվող ենթադրյալ ապօրինությունները՝ դրանով պետությանն էական վնաս պատճառելով։

«Հայաստան» խմբակցությունը, ապա և «Պատիվ ունեմ»-ը, հրաժարվել են մասնակցել ընդդիմադիր պատգամավորների դեմ միջնորդությունների քննարկմանը։ Իսկ «Քաղաքացիական պայմանագրի» մանդատները բավարար են դատախազի բոլոր միջնորդությունները բավարարելու համար, մինչդեռ ընդդիմությունը կարող էր մնալ դահլիճում իր կոշտ հարցադրումներով և բարձրացրած աղմուկով հարամեր իշխանության տոնը։

Լուսինե Ավետյան