Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»
Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինGoal. ՉԼ-ի ֆավորիտների ցանկըԻնչպե՞ս հաղթել ՔՊ-ին․ 4 ուղղություն, որտեղ իշխանությունն ամենախոցելին է. Հրայր ԿամենդատյանՉափազանց կարևոր է իշխանության նկատմամբ խորհրդարանական իրական վերահսկողության մեխանիզմը. ՂահրամանյանՆյու Յորքի օդը թունավոր էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի шհшբեկչություններից հետո. NYTՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում. անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Անուշ Միրոզյանի հետԼավրով. ԱՄՆ-ն ընդունում է, որ Ռուսաստանի հետ չի կարելի վարվել այնպես, ինչպես մյուս երկրների հետՍուրբ Կույս Մարիամի ծնունդը՝ քրիստոնեական եկեղեցիների տոնացույցումՎրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցելԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ ենՀՀԿ ԵԿ-ում միշտ հետաքրքիր է, միշտ օգտակար, իսկ ամենակարևորը՝ միշտ գաղափարներով ու նոր նախաձեռնություններով լի․ Հենրիխ ԴանիելյանՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն էԴարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Փյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունըԱդրբեջանի ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ը«Հայ վիրտուոզներ»-ի աննախադեպ ճամփորդական ամառըBloomberg. Եվրոպան մինչև ձմեռ Ուկրաինայի համար նոր Patriot հրթիռներ կգնիՄոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ
Քաղաքականություն

Ամենամեծ վտանգը, որից պետք է վախենալ, հանրային տրամադրությունների սրընթաց ռադիկալիզացիան է․ Վահե Հովհաննիսյան

Ամենամեծ վտանգը, որից պետք է վախենալ, հանրային տրամադրությունների սրընթաց ռադիկալիզացիան է։   Այս մասին գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:

«Անկախ Հայաստանի բոլոր ժամանակներում այս կամ այն ուժգնությամբ եղել են սրացման փուլեր, ու դա միշտ ավարտվել է ողբերգությամբ։ Բայց սա աննախադեպ մթնոլորտ է։ Բոլոր մտածող մարդկանց համար՝ իշխանության մեջ, թե իշխանությունից դուրս, «քաղաքականությամբ չզբաղվողների», մշտական դիտորդների և հանրային ակտիվի, սա պետք է տագնապ լինի։ Ոչ մի լավ բան չկա դրա մեջ։ Ոչ մի առողջ բան չկա։ Վախեցեք դրանից։
 
Սպառնալը, բռնելը, ԱԱԾ պադվալներ լցնելը, «մորթել-գյուլլելը», կալանքները, ոչնչացնելը, սատկացնելը դարձել են մեր կենցաղը, մեր առօյա ձևակերպումները։
 
Իհարկե, իշխանական լծակներով հնարավոր է մարդկանց լռեցնել, կյանքը թունավորել, բայց դա միայն ուժեղացնելու է արմատական տրամադրությունները։ Իհարկե, հնարավոր է թշնամանք ու ատելություն քարոզել, բայց դա միայն սրելու է մթնոլորտը, իհարկե, բոլոր կողմերից այլ բաներ կարելի է անել և ասել, բայց դա է´լ ավելի այլանդակ է դարձնելու մթնոլորտը։ Բոլոր այն ձևակերպումները, որոնք կան իրավապահների ձայնագրություններում, կան հարյուր-հազարավոր մարդկանց խոսակցական լեզվում։ Սա աննորմալություն է, այս վիճակը պետք է փոխվի, բայց սա իրավապահների խնդիրը չէ։ Սա քաղաքական-հանրային էլիտաների խնդիրն է, և իհարկե, իշխանությանը, որինն են ամենամեծ լծակները։ Բայց իշխանությունն անում է լրիվ հակառակը։
 
Տավուշից՝ Տաշիր. տրամադրությունների ռադիկալիզացիա
 
Մեկ տարի առաջ այս օրերին Տավուշն էր հանրային տրամադրությունների էպիկենտրոնում, այսօր՝ պայմանական ասած Տաշիրը։ Սա նշանակում է, որ ամբողջ երկրի մասշտաբով խոշոր սխալ կա։

Մեր երկրում կան հանրային տրամադրությունների արմատականացման օբյեկտիվ, 100 տոկոսանոց գործոններ՝ 5000 զոհ, շատ ավելի մեծ թվով վիրավորներ, Արցախի կորուստ, անտուն մնացած 150 հազար արցախցիներ, Արցախում մնացած տասնյակ հազարավոր հարազատ շիրիմներ, տարածքային կորուստներ, և իհարկե՝ թշնամու անվերջ սպառնալիքներ։ Մենք 7 տարի է՝ ամեն օր ապրում ենք թշնամու՝ մեզ ոչնչացնելու սպառնալիքի տակ։ Սա արդեն հերիք է ցանկացած երկրում աննորմալ արմատական տրամադրություններ ստեղծելու համար։ Իսկ եթե սրան գումարվում է իշխանության ագրեսիան՝ աջուձախ չդադարող վիրավորանքներ, աջուձախ կալանքներ, քրեական գործեր, չնորմավորված լեքսիկոն, ապա մթնոլորտը դառնում է պայթյունավտանգ, որից որևէ մեկը չի շահելու, բայց բոլորով աղետի առաջ ենք կանգնելու։
 
Ժամանակի հերոսը
 
Այս աննորմալ, ագրեսիվ իրականությունը պետք է փոխվի։ Կա երկու ճանապարհ՝ ներքին և արտաքին։ Եթե ներքին ռեսուրսների հաշվին մենք դա չանենք, ապա դա անելու է թշնամին, որից հետո այլևս Հայաստանում շատ բան անիմաստ է լինելու։

Մոլեգնող այլանդակությունը կանգնեցնելու միակ ճանապարհը լայն հանրային երկխոսությունն է և ծրագրային մտածողությունը։ Հերոսությունը հիմա դա է։ Հակառակ դեպքում համընդհանուր աղետից չենք խուսափելու։ Գտնենք մեր մեջ ուժ և խոհեմություն՝ հասարակական երկխոսության։
 
Ո՞վ կարող է ներքին հանրային երկխոսության միջնորդ լինել, և հանրային ռադիկալիզացիայի մեղման դրոշակակիրը։ Պատմական փորձը ցույց է տալիս, որ դա կարող է լինել.

1.     եկեղեցին
2.     հեղինակավոր անհատները (անհատների խումբը), նույն՝ Սամվել Կարապետյանի նման դեմքերը։
3.     արտաքին բարեկամ/միջնորդները
 
Երրորդ կետը մենք չունենք. մենք հասել ենք նրան, որ չունենք դաշնակից, և կամ մենք չենք ներկայացնում արդեն այն հետաքրքրությունը, որ մեզ համար լուրջ ջանք թափեն։
Սամվել Կարապետյանին բանտարկում ենք, և իշխանությունը էսէսական քարոզարշավ է սկսում նրա դեմ։ Որ ի՞նչ։ Որ հետո մարդ չլինի՞ հասարակության հետ խոսի։
Եկեղեցու դեմ իշխանական նեղ խումբը շարունակում է իր ագրեսիան։ Սա բերեց նրան, որ եկեղեցին և ժողովուրդը երբեք այսքան միակամ ու սերտ չեն եղել, քան հիմա։ Բայց, մյուս կողմից, այդ ագրեսիան թուլացնում է եկեղեցու հնարավորությունները՝ ներքին հաշտեցման, ներքին երկխոսության մոդերատորը լինելու։
Բա այդ դեպքում ո՞նց ենք պատկերացնում շարունակությունը»,-գրել է Հովհաննիսյանը