Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Քաղաքականություն

ԱԱԾ-ն Փաշինյանի իշխանության պահպանման գործի՞ք․ Վանեցյանի կոշտ գնահատականը

«Իշխանությունն ունի զրո վարկանիշ, իսկ իրավապահ համակարգը պահպանման միակ հենարանն է». «Հայրենիք» կուսակցության ղեկավարի ուշագրավ հայտարարությունները

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը վերածվել է ոչ թե պետության, այլ անձի շահերին ծառայող գործիքի։ Այդ կարծիքին է ԱԱԾ նախկին տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը՝ Sputnik Արմենիայի հետ իր վերջին հարցազրույցում։ Վանեցյանի խոսքով՝ իշխանության միակ հենարանը իրավապահ համակարգն է, և հենց դրա վրայից այն կթուլանա՝ գործող վարչակազմը կփլուզվի բառացիորեն «հինգ րոպեում»։

ԱԱԾ-ն՝ որպես Փաշինյանի կառավարման գործիք

«Փաշինյանն ԱԱԾ-ն դիտարկում է որպես իր իշխանության պահպանման միակ երաշխավորը», – ընդգծում է Վանեցյանը՝ մատնանշելով, որ կառույցում շարունակական վերադասումներ են տեղի ունենում վարչապետի վախերով պայմանավորված։

Նշվում է, որ վերջին 7 տարիների ընթացքում ԱԱԾ-ն ղեկավարել է 6 տնօրեն։ Վերջին փոփոխությունը կատարվել է ընդամենն օրեր առաջ, երբ Անդրանիկ Սիմոնյանը նշանակվեց ԱԱԾ տնօրեն՝ փոխարինելով Արմեն Աբազյանին, որն ըստ մամուլի՝ հրաժարվել էր Փաշինյանի հրահանգով մասնակցել գործարար Սամվել Կարապետյանի տան «մասկի շոուի» կազմակերպմանը։

Անդրանիկ Սիմոնյանի նշանակումը՝ օրենքի խախտումով

Վանեցյանը հիշեցնում է՝ ԱԱԾ նորանշանակ տնօրենը երբեք չի ծառայել համակարգում և պաշտոնը ստացել է՝ չունենալով անհրաժեշտ կոչում և փորձ։

«Նրան նշանակել են տնօրենի տեղակալ՝ կապիտանի կոչմամբ, մինչդեռ օրենքով պահանջվում է գնդապետից ոչ ցածր զինվորական կոչում», – պարզաբանում է նա՝ հավելելով, որ Սիմոնյանը նաև համապատասխան պաշտոններ չի զբաղեցրել վերջին տարիներին։

Այս հանգամանքը, ըստ Վանեցյանի, ոչ միայն խաթարում է կառույցի ներսում մասնագիտական լրջությունը, այլ նաև բացասաբար է անդրադառնում ԱԱԾ-ի աշխատանքի արդյունավետության վրա։

Գործակալների մասին լուրերը՝ շահարկում

Վերջին տարիներին իշխանության ներկայացուցիչներին տարբեր աղբյուրներ կապում են օտարերկրյա ծառայությունների հետ։ Բայց Վանեցյանը հստակ ասում է՝ ԱԱԾ-ում իր ղեկավարության տարիներին նման տեղեկություններ չեն եղել։

«Եթե նման տեղեկություններ լինեին, նրանք դատապարտված կլինեին», – ասում է նա՝ չբացառելով, սակայն, որ ներկայիս իշխանության որոշ քայլեր կարող են նման կասկածների տեղիք տալ։

Արտաքին հետախուզության ծառայության ստեղծումը՝ անհասկանալի մոդելով

Նախկին ԱԱԾ պետը խիստ քննադատության է ենթարկում նաև նորաստեղծ Արտաքին հետախուզության ծառայության գործունեությունը։ Վանեցյանի խոսքերով՝ «Չկա ոչ մոդել, ոչ գործունեություն, ոչ էլ մասնագիտական կապ։ Երբ մարդիկ փորձում են Ջեյմս Բոնդի օրինակով պետություն կառուցել, դա արդեն ծիծաղելի չէ՝ դա վտանգավոր է»։

Նրա համոզմամբ՝ այսօր Հայաստանի անվտանգային համակարգը խարխլված է ոչ միայն կառույցային, այլև՝ բովանդակային առումով։ Անվտանգության ոլորտը, ըստ Վանեցյանի, համակողմանի համակարգ է, որտեղ ոչ միայն տեխնիկական հագեցվածությունն ու միջոցներն են կարևոր, այլ նախևառաջ՝ մասնագիտական կարողությունները։