Սլովակիան արգելափակում է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցները
Սլովակիան արգելափակել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների ևս մեկ փաթեթ, հաղորդում է սլովակական TASR լրատվական գործակալությունը՝ հղում անելով Սլովակիայի Հանրապետության արտաքին գործերի և եվրոպական գործերի նախարարությանը։
«Սլովակիայի կառավարությունը՝ վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի գլխավորությամբ, բազմիցս հայտարարել է, որ չի աջակցի պատժամիջոցների պատրաստված փաթեթին, եթե Եվրահանձնաժողովից չստանա բավարար երաշխիքներ RePowerEU նախաձեռնության հետ կապված», - ասվում է գործակալության հայտարարության մեջ։
RePowerEU ծրագիրը նախատեսում է ԵՄ անդամ պետությունների համար ռուսական բնական գազից լիակատար հրաժարում 2028 թվականի հունվարի 1-ից։ Ինչպես նշել է վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, ԵՄ նոր ծրագիրը կարող է բացասաբար անդրադառնալ Սլովակիայի տնտեսության վրա։
Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հավելել է, որ Սլովակիան պատրաստ է շարունակել խորհրդակցությունները Եվրահանձնաժողովի հետ էներգետիկ ռեսուրսների վերաբերյալ։




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»