Արտակարգ դեպք, 3 երիտասարդ դանակաhարված տեղափոխվել է հիվանդանոց․ Shamshyan
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 00։45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Տավուշի մարզային վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ դանակահարված վիճակում «Իջևան» բժշկական կենտրոն են տեղափոխվել 3 երիտասարդ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց են մեկնել Տավուշի մարզային քրեական վարչության պետ Ռոբերտ Պետրոսյանը և ոստիկանության Իջևանի բաժնի պետ Եփրեմ Գալստյանը, որտեղ պարզվել է, որ վիրավորներն են Տավուշի մարզի բնակիչներ 21-ամյա Էրիկ Թ․-ն, 21-ամյա Գոռ Պ․-ն և 20-ամյա Տիգրան Ա․-ն։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ արդեն հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում են վիրահատարանում։
Տավուշի քրեական և Իջևանի համայնքային ոստիկանները օպերատիվ տեղեկություններով պարզվել են, որ հունիսի 30-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, Իջևան համայնքի Դիտավան բնակավայրի սկզբնամասում վիճաբանություն է տեղի ունեցել Էրիկ Թ․-ի, Գոռ Պ․-ի, Տիգրան Ա․-ի, Տավուշի մարզի բնակիչներ 23-ամյա Էրիկ Մ․-ի, 25-ամյա Ռադիկ Մ․-ի և 23-ամյա Ժորա Մ․-ի միջև որի հետևանքով Էրիկ Թ․-ն, Գոռ Պ․-ն և Տիգրան Ա․-ն տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել