Իմ էլեկտրաէներգիայի վճարը. 50 եվրո ամսական 200 քառակուսի մետրի համար. hնարավո՞ր է դա Էստոնիայում
Արևային էներգիան կարող է ոչ միայն կրճատել ձեր վճարները, այլ նաև սկսել եկամուտ ստեղծել, հատկապես, եթե օգտվեք Էստոնիայում առկա սուբսիդիաներից: Լավ ընտրված արևային էլեկտրակայանն այլևս պարզապես նորաձև միտում չէ, այլ իրական ներդրում ձեր ֆինանսապես կայուն ապագայի համար: Բայց ինչպե՞ս ընտրել ճիշտ լուծումը ձեր տան կամ բիզնեսի համար: Ի՞նչ սխալներ կարող են հանգեցնել հազարավոր եվրոների կորստի: Եվ ամենակարևորը ինչպե՞ս առավելագույնս օգտվել բոլոր հնարավոր սուբսիդիաներից և աջակցության ծրագրերից, գրում է delfi.ee–ն:
Պետական սուբսիդիաներն ու աջակցության միջոցառումները պարբերաբար են ի հայտ գալիս, ուստի կարևոր է անընդհատ վերահսկել առկա հնարավորությունները: Ամենահայտնի ծրագրերից մեկը մասնավոր տների վերակառուցման նպաստն է՝ դրանց էներգաարդյունավետությունը բարելավելու համար: Օրինակ արևային էլեկտրակայանի տեղադրումը կարող է բարելավել շենքի էներգաարդյունավետության դասը, ինչը թույլ է տալիս ստանալ նախագծի արժեքից մինչև 30 % փոխհատուցում (բայց ոչ ավելի, քան 30000 եվրո):
2025 թվականին արևային վահանակներ տեղադրելու հիմնական նպատակը ոչ թե եկամուտն է, այլ խնայողությունները: Դրանք թույլ են տալիս կրճատել ցանցից գնվող էներգիայի քանակը և նվազեցնել ցանցային ծառայությունների ծախսերը: Չնայած ամառային էլեկտրաէներգիայի ցածր գների պատճառով վերադարձման ժամկետը մեծացանում է, բայց միևնույն ժամանակ զարգանում է մարտկոցային համակարգերի շուկան, որոնք թույլ են տալիս օգտագործել կուտակված էներգիան երեկոյան, երբ գինն ավելի բարձր է:
Արևային վահանակներում ներդրումներ կատարելը պետք է սկսվի սպառման վերլուծությունից: Եթե էներգիայի օգտագործման պրոֆիլը հարմար է, ներդրումը կարդարացվի, հատկապես այնպիսի բիզնես օբյեկտների համար, ինչպիսիք են գրասենյակները, պահեստները և ֆերմերային տնտեսությունները: Տնային տնտեսություններն ունեն կայուն սպառում, և արևային վահանակները գրեթե միշտ բարելավում են տնային տնտեսությունների էներգաարդյունավետությունը, հատկապես կուտակման մարտկոցների և խելացի համակարգերի հետ համատեղ:
Այսօր արևային կայանի տեղադրումն առանց կուտակման մարտկոցի անարդյունավետ է: Հենց կուտակված էներգիան է թույլ տալիս խնայել գումարներ գագաթնակետային ժամերին: Նախագիծը սկսելուց առաջ արժե պարզել, թե արդյո՞ք հասանելի են սուբսիդիաներ, դա կարելի է անել ինչպես բաց աղբյուրներից, այնպես էլ խորհրդակցելով տեղադրողների հետ, ովքեր հետաքրքրված են ձեզ լավագույն լուծումներ առաջարկել:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...