ՀՀԿ-ի առաջնային ակնկալիքը ու նպատակը երկրում իշխանափոխությունն է, այլ ոչ թե «ձուկը ջրում» մարդկանց խոստումներ «վաճառելը»․ Տիգրան Աբրահամյան
Ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի անցկացված երթ-հավաքն ու այնտեղ հնչած ուղերձները վերլուծելու և գնահատելու մեծ դաշտ են բացել` առաջին հերթին քաղաքական պրոցեսների շարունակականության և իշխանություններին վճռական քաղաքական հարվածներ հասցնելու տեսանկյունից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Չնայած այս հանգամանքին, հայտնի շրջանակները սկսեցին այս հավաքի թեման քննարկել դրա չորրորդական և, առաջին հայացքից, որևէ կարևորություն չունեցող համատեքստում:
Մասնավորապես նշում են, որ ՀՀԿ-ն մեկուսացվեց, որովհետև իրենցից ելույթ ունեցող չկար և նմանատիպ այլ ցնդաբանություններ:
Ի տարբերություն ձեզ, ՀՀԿ-ն 2018 թվականից հետո երբեք էլ առաջնահերթ պլան չի բերել իր` ամեն տեղ նետվելն ու պաշտոնների համար «բազառների» մեջ մտնելը:
ՀՀԿ-ի առաջնային ակնկալիքը ու նպատակը երկրում իշխանափոխությունն է, այլ ոչ թե «ձուկը ջրում» մարդկանց խոստումներ «վաճառելը» և մենք քաղաքական ընդդիմախոսների պաշտպանությունն ու իշխանություն փոխելու գործընթացը դիտարկում ենք այդ տեսանկյունից:
Այնպես որ ձեր տեղն ու դերն ամեն ինչից վեր դասելը ձեր նիշան է և ձեր հաճախորդներին ու քաղաքական վարձականներին այլ տեղ գործածեք»,-գրել է Աբրահամյանը։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստ...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան