Իսրայելը հայտարարել է հութիների դեմ «Սև դրոշ» գործողության մեկնարկի մասին
Իսրայելը մեկնարկել է «Սև դրոշ» գործողությունը, որի շրջանակներում ռազմաօդային ուժերը հարձակում են գործել Եմենի երեք նավահանգիստների, ինչպես նաև «Galaxy Leader» բեռնատար նավի վրա, որն «Անսար Ալլահ» շարժման հութիները գրավել էին 2023 թվականին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X-ում գրառման մեջ նշել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։
««Սև դրոշ» գործողության շրջանակներում Իսրայելի պաշտպանության բանակն ակտիվորեն հարձակվել է Հոդեյդայի, աս-Սալիֆի և Ռաս Իսայի նավահանգիստներում գտնվող հութիների ահաբեկչական ռեժիմի թիրախների, Ռաս ալ-Քաթիբի էլեկտրակայանի և մոտ երկու տարի առաջ հութիների կողմից առևանգված «Galaxy Leader» նավի վրա, որն այժմ օգտագործվում է Կարմիր ծովում ահաբեկչական գործողությունների համար», – նշել է նա գրառման մեջ։
Կացը համեմատել է ստեղծված իրավիճակն Իսրայելի կողմից Իրանին վերջերս հասցրած հարվածների հետ։
«Ինչպես ես զգուշացրել էի, Եմենի ճակատագիրը նույնն է, ինչ Թեհրանինը։ Յուրաքանչյուր ոք, ով կփորձի վնասել Իսրայելին, կվնասվի…. Հութիները կշարունակեն ծանր գին վճարել իրենց գործողությունների համար»,- հավելել է նա։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»