Բագրատ Սրբազանի հետ որոշել ենք հայցեր ներկայացնել․ փաստաբան
Փաստաբան Հովհաննես Խուդոյանը գրում է․ «Սարքել սուտ – սեփական սուտը ուռճացնել – հղում անել սեփական ուռճացված ստին
Ահա թե ինչ է անում հակահայը` Էջմիածնի վրա իր պիղծ հարձակումը պլանավորելիս:
1․ ապացուցված է արդեն, որ քննչական կոմիտեն կեղծել է ձայնագրությունները
ա. կոնտեքստից կտրված է հանցագործներին մահապատժի ենթարկելու /գյուլլելու/ միտքը
բ. քաոսը ստեղծվում է իրավապահների կողմից / տես գլխավոր դատախազի միջնորդագիրը/
գ. առկա են բազմաթիվ չհրապարակված նյութեր, որոնք հակադրվում են մոնտաժված ձայնագրություններին
դ. առկա են նյութեր, որոնք հերքում են հանցավոր արարքներ կատարելու ոչ միայն ցանկությունը, այլև հնարավորությունը, սակայն թաքցվել են գլխավոր դատախազի կողմից և չեն հրապարակվել Արթուր Սարգսյանի դեմ միջնորդագրում:
2․ իրավապահների կեղծիքները հեշտացնելու նպատակով մեղադրանքները ուռճացվում են տարբեր օղակների քարոզիչների կողմից, օրինակ ազգային ժողովում կամ եթերներում հայտարարում են ավտոբուսներ հրկիզելու կամ մարդկանց սպանելու մասին, սակայն այդպիսի տվյալ չկա ոչ կեղծ մեղադրանքում, ոչ էլ ասվել է որևէ իրավապահի կողմից:
3․ իրենց երևակայած ահաբեկչական սցենարը փչելով` փորձում են սլաքներն ուղղել բոլոր հակառակորդների դեմ` եթե դուք չեք ընդունում մեր կեղծիքը, ուրեմն դուք էլ եք ահաբեկիչ:
4․ առաջնային թիրախը, սակայն, Հայ առաքելական եկեղեցին է: Այսօր հակահայը նաև սա ազդարարեց: Իրավապահներին հորդորում եմ չփորձել պաշտպանվել այս կեղծիքներով, դրանք չափազանց ակնհայտ են: Վահարանը գրոհած յուրաքանչյուրիդ դեմքը ֆիքսվելու է և տրվի հանրությանը:
Հ. գ. Բագրատ Սրբազանի հետ որոշել ենք վիրավորանքների ու զրպարտությունների համար հայցեր ներկայացնել բոլոր օղակների զազրախոսների դեմ: Մոտ օրերին դատարան կներկայացվի հայցերի առաջին տասնյակը»:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել