Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»
Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինGoal. ՉԼ-ի ֆավորիտների ցանկըԻնչպե՞ս հաղթել ՔՊ-ին․ 4 ուղղություն, որտեղ իշխանությունն ամենախոցելին է. Հրայր ԿամենդատյանՉափազանց կարևոր է իշխանության նկատմամբ խորհրդարանական իրական վերահսկողության մեխանիզմը. ՂահրամանյանՆյու Յորքի օդը թունավոր էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի шհшբեկչություններից հետո. NYTՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում. անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Անուշ Միրոզյանի հետԼավրով. ԱՄՆ-ն ընդունում է, որ Ռուսաստանի հետ չի կարելի վարվել այնպես, ինչպես մյուս երկրների հետՍուրբ Կույս Մարիամի ծնունդը՝ քրիստոնեական եկեղեցիների տոնացույցումՎրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցելԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ ենՀՀԿ ԵԿ-ում միշտ հետաքրքիր է, միշտ օգտակար, իսկ ամենակարևորը՝ միշտ գաղափարներով ու նոր նախաձեռնություններով լի․ Հենրիխ ԴանիելյանՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն էԴարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Փյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունըԱդրբեջանի ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ը«Հայ վիրտուոզներ»-ի աննախադեպ ճամփորդական ամառըBloomberg. Եվրոպան մինչև ձմեռ Ուկրաինայի համար նոր Patriot հրթիռներ կգնիՄոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ
Քաղաքականություն

Ռուս–ադրբեջանական հարաբերությունների փլուզման ֆոնին՝ Արշակ Կարապետյանի դիպուկ վերլուծությունը՝ Հայաստանի ապագայի մասին

«Քանի կար Ղարաբաղի հարց, Հայաստանն ու Ռուսաստանը տարածաշրջանում հարց լուծող կողմեր էին» — Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը բացում է Հայաստանի ներկայիս աշխարհաքաղաքական շրջափակման տրամաբանական շղթան։ Նրա ուղերձն ունի երեք առանցքային վեկտոր՝ Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների բովանդակային փոփոխություն, Հայաստանի աշխարհաքաղաքական սխալներն ու միակողմանիությունն Արևմուտքի ուղղությամբ, և Սյունիքի միջանցքի բացման պահանջի դիմաց իշխանությունների պատրաստակամ հանձնառությունը։

Ռուս-Ադրբեջանական «բարեկամության» ավարտը

Գեներալ Կարապետյանի վերլուծության համաձայն, Ղարաբաղի խնդիրը տարիներ շարունակ Ռուսաստանին և Ադրբեջանին պահել է իրար հետ փոխկապակցված։ Սակայն այդ հարցի ձևական «լուծմամբ» Բաքվի համար Մոսկվայի նշանակությունը նվազել է։ Ադրբեջանը, փաստորեն, սկսել է վարել քաղաքականություն, որով փորձում է տարածաշրջանում զբաղեցնել Իրանի տեղը՝ համագործակցելով Արևմուտքի և Թուրքիայի հետ՝ միաժամանակ նվազեցնելով Ռուսաստանի հետ տնտեսական ու ռազմական ինտեգրացիան։

Կարապետյանի խոսքով, Ռուսաստանը փաստացի գտնվում է Արևմուտքի դեմ պատերազմի մեջ, և Բաքուն օգտվում է այդ ճեղքվածքից՝ «շուռ գալով» Մոսկվայից։ Գեներալը զգուշացնում է՝ նման խաղը կարող է հանգեցնել Ադրբեջանի կործանմանը, որովհետև տարածաշրջանային ուժերի բախման ժամանակ «փղերը կռվում են, բայց խեղճերը տրորվում են»։

Հայաստանի սխալ դիրքավորումը՝ մեծ ճամբարների արանքում

Արշակ Կարապետյանը բազմիցս ընդգծում է՝ Հայաստանի դիվանագիտությունը պետք է շարժվի ճկունության, ոչ թե շիլայակռվի տրամաբանությամբ։ Դիմելով հայ քաղաքական էլիտային՝ նա շեշտում է, որ Հայաստանն իր անկախության, անվտանգության և զարգացման համար պետք է կողմնորոշվի ոչ թե սիրահարվածության, այլ հետաքրքրությունների համընկման հիման վրա։

«Եթե ընդունում ենք Ամերիկայի կողմը ու խփում ռուսներին, պրոբլեմ է։ Եթե հակառակը՝ էլի պրոբլեմ է»,– նշում է նա։

Իսկ երբ այդ ուժային կենտրոններից մեկը՝ Ռուսաստանը, ի ցույց է դնում, որ Սյունիքի միջանցքին դեմ է, Հայաստանի անվտանգությունն ապահովում է իր բանակով, մատակարարում գազն ու ծառայում է որպես հայկական ապրանքների միակ շուկա, նման պայմաններում այդ կողմին թշնամի դարձնելը դառնում է ինքնասպան քաղաքականություն։

Սյունիքի միջանցք՝ առանց մաքսային վերահսկողության

Գեներալ Կարապետյանը հստակ պնդում է՝ Փաշինյանը համաձայնել է իրականացնել միջանցքի բացումը Ադրբեջանի պայմաններով։ Եվ այդ գործընթացը վարվում է ստվերում՝ ժողովրդից թաքցնելով իրական նպատակները։

Ըստ նրա տեղեկությունների, ընթացող աշխատանքները Սյունիքում՝ ենթակառուցվածքների տեսքով, վկայում են, որ միջանցքի նախագիծը գտնվում է իրագործման փուլում։ Մինչդեռ հանրությանը շեղելու համար շրջանառվում են այլ թեմաներ՝ Եկեղեցու դեմ գործողություններ, ընդդիմադիրների կալանավորումներ։

Ավելին, ըստ գեներալի, իշխանությունը նաև համաձայնել է ադրբեջանցիների վերաբնակեցմանը Հայաստանի տարածքում, ինչը կարող է վերածվել ընտրական մանիպուլյացիայի. 300 հազար ադրբեջանցի՝ որպես նոր ընտրազանգված, որոնք հաստատ կքվեարկեն գործող իշխանության օգտին։

«Նոր քարտեզներ առանց Հայաստանի»․ Արցախի հետևից՝ Հայաստանի կորուստ

Արշակ Կարապետյանն ահազանգում է՝ Հայաստանում իրականացվող գործընթացները ղեկավարվում են մեկ կենտրոնից՝ Վաշինգտոնից, իսկ գործիքակազմը ձևավորվում է Կառնեգի հիմնադրամի և նման հաստատությունների միջոցով։ Նպատակը՝ Հայաստանը դարձնել այնպիսի պետություն, որը չունի տնտեսություն, էներգետիկ անկախություն ու ազգային դիմադրողականություն։

Նրա խոսքով՝ այժմ արդեն սկսվել է Հայաստանի էներգետիկ համակարգի վաճառքը, իսկ արևմտյան «օգնությունը» վաղը վերածվելու է պարտքերի հաշվարկի։ Ինչպես Ուկրաինայի դեպքում, գալու է պահ, երբ Արևմուտքը կպահանջի հայկական ընդերքը՝ որպես փոխհատուցում նախկին «օգնության» դիմաց։

Եզրակացություն. Ազգային խարդախության վերջակետը Սյունիքո՞ւմ է լինելու

Արշակ Կարապետյանը նախազգուշացում է՝ Հայաստանի պետականությունը հայտնվել է վերջնական կորուստի շեմին, և Սյունիքի միջանցքը այդ պրոցեսի վերջին «բլոկն» է։ Նրա կարծիքով՝ եթե հիմա չդիմադրենք, ապա կորուստները դառնալու են անդառնալի։

«Հենց հանձնեցինք էդ ճանապարհը, մենք կորցնելու ենք ամեն ինչ»։