Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»
Ինչպե՞ս հաղթել ՔՊ-ին․ 4 ուղղություն, որտեղ իշխանությունն ամենախոցելին է. Հրայր ԿամենդատյանՉափազանց կարևոր է իշխանության նկատմամբ խորհրդարանական իրական վերահսկողության մեխանիզմը. ՂահրամանյանՆյու Յորքի օդը թունավոր էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի шհшբեկչություններից հետո. NYTՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում. անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Անուշ Միրոզյանի հետԼավրով. ԱՄՆ-ն ընդունում է, որ Ռուսաստանի հետ չի կարելի վարվել այնպես, ինչպես մյուս երկրների հետՍուրբ Կույս Մարիամի ծնունդը՝ քրիստոնեական եկեղեցիների տոնացույցումՎրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցելԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ ենՀՀԿ ԵԿ-ում միշտ հետաքրքիր է, միշտ օգտակար, իսկ ամենակարևորը՝ միշտ գաղափարներով ու նոր նախաձեռնություններով լի․ Հենրիխ ԴանիելյանՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն էԴարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Փյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունըԱդրբեջանի ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ը«Հայ վիրտուոզներ»-ի աննախադեպ ճամփորդական ամառըBloomberg. Եվրոպան մինչև ձմեռ Ուկրաինայի համար նոր Patriot հրթիռներ կգնիՄոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալՈսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդներըՓաշինյանն Ալիևի աշխատակիցն է և չունի որևէ ուժ նրան դիմադրելու. Ավետիք ՉալաբյանՔննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ
Քաղաքականություն

Եկեղեցու դեմ շարունակական հարձակումները նոր իրականություն են ստեղծում, և մեր կարևոր խնդիրն է՝ հասկանալ «նորությունները»՝ ճիշտ որոշումների համար. Վահե Հովհաննիսյան

Եկեղեցու դեմ շարունակական հարձակումները նոր իրականություն են ստեղծում, և մեր կարևոր խնդիրն է՝ հասկանալ «նորությունները»՝ ճիշտ որոշումների համար։ Այս մասին գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը․

«1. Աննախադեպ համախմբում եկեղեցու շուրջ. հարձակման չդադարող պրոցեսի արդյունքում և հատկապես հունիսի 27-ի Մայր Աթոռի վրա ուժայինների գրոհից հետո տեղի է ունեցել ժողովրդի և եկեղեցու մեր նորագույն պատմության մեջ նախադեպը չունեցող համախմբում։

2. Իրավական քայլեր. Սահմանադրության 6-րդ հոդվածը սահմանում է, որ Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Եկեղեցու դեմ «արշավանքը» նրանց լիազորություններից դուրս է և հակասահմանադրական է: Վարչապետի կողմից եկեղեցու դեմ ձևակերպումների, պարտադրանքի և հրահանգների թեմայով անպայման պետք է դիմել Սահմանադրական դատարան. Սահմանադրության 169 հոդվածի 1-ին մաս, 2-րդ կետ՝սահմանադրական մարմինների միջև նրանց սահմանադրական լիազորությունների առնչությամբ առաջացող վեճերը լուծելու հիմքով: Դա կարող են անել ընդդիմադիր պատգամավորները։ Նա, որպես վարչապետ, չունի լիազորություն՝ ներեկեղեցական կյանքին խառնվելու, Վեհափառի և Սրբազանների պաշտոնանկություն պարտադրելու և այլն։ Որպես անհատ՝ գուցե, բայց այդ դեպքում նախ պետք է ինքը հրաժարական տա, ու որպես անհատ պահանջի։

3. Շատ կարևոր է՝ ճիշտ ֆիքսել հակամարտության կողմերին. Իշխանության նեղ խումբ և մնացյալ։ Մարդկանց փոքրիկ խումբը՝ ընդդեմ Ամենայն Հայոց Եկեղեցու։

4. «Ժողովրդի անունից» կեղծիք։ Ն. Փաշինյանը հրապարակային անհարիր բառապաշարով պահանջում է Վեհափառի հրաժարականը։ Այս ագրեսիվ պահանջը պաշտպանում է յուրայինների մի 10 հոգանոց նեղ խումբ։ Համարենք, թե կարող ենք հաշվել ընդհուպ մինչև 100 հոգի։ Ո՞ր ժողովրդի անունից են նրանք խոսում։ Չկա նման բան։ Կան նաև հանրային կարծիքի ճշտման մեթոդներ, օրինակ՝ սոցհարցումներ, որոնք վկայում են ՀՀ իշխանությունների կրիտիկական ցածր վարկանիշը, և միաժամանակ՝ եկեղեցու հանդեպ վստահության չափազանց մեծ ցուցանիշներ։ Եկեղեցու և Կաթողիկոսի «պաշտպանական խումբը» միլիոնավոր աշխարհասփյուռ հայերն են։ Իսկ կարո՞ղ է վարչապետը փորձի հանրաքվեի դնել իր պահանջը. չի անի։ Որովհետև արդյունքը նախապես գիտի։ Ի վերջո, խոսքը գնում է աշխարհասփյուռ հայության՝ Ամենայն հայոց կաթողիկոսի մասին։ Արձանագրում ենք, որ նա չի խոսում ժողովրդի անունից, չկա նման բան և չի էլ կարող լինել։

5. Վերջին շրջանում նկատվում է մեծացող մարդկային հոսքեր դեպի եկեղեցիներ՝ բոլոր սոցիալական շերտերից, բոլոր սերունդներից, և հատկապես՝ երիտասարդության։ Հոգևորականները պետք է սկսեն ուղիղ իրավիճակային երկխոսություն սեփական ժողովրդի հետ։ Մենք ունենք փայլուն քահանայաց դաս, և նրանք ունենք կարևոր առաքելություն։

6. Հայաստանի բոլոր գործող եկեղեցիներին հարող տարածքները կարող են վերածվել քաղաքացիների հավաքատեղիների. պարզապես զրուցելու, իրար տեսնելու, քննարկումների խաղաղ վայրերի։ Աշխատասենյակներում այլևս անելիք չկա։

7. Սա երկար պրոցես է, և երբ մարդիկ զարմանում են, թե ինչու մշակված չեն Մայր Աթոռի պաշտպանության մեխանիզմները, ապա պարզապես հիշեք, որ Մայր Աթոռն անկախության տարիներին երբեք պաշտպանության կարիք չի ունեցել սեփական իշխանություններից։ Ստիպված ենք լինելու կայացնելու իրավիճակային որոշումներ՝ իհարկե, նախապես սկզբունքային որոշումները կայացնելուն զուգահեռ»: