Ապօրինի գործունեության կասեցումներ` Շիրակում և Արմավիրում. տնտեսվարողները ենթարկվել են վարչական պատասխանատվության
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի վերահսկողական միջոցառումների ընթացքում Շիրակում գործող «ՅՈՒՄՍ» ՍՊԸ-ում և Արմավիրում գործող «ԲԱՐԻՔ-Պ» ՓԲԸ-ում արձանագրվել են իրավախախտման դեպքեր։ Այս մասին հայտնում են ԲԸՏՄ-ից:
«ՅՈՒՄՍ» ՍՊԸ-ի արտադրամասի երկաթբետոնյա կառուցվածքների և շինարարական աշխատանքների նպատակով գործարկվող բետոնի շաղախի հանգույցը չի ունեցել անհրաժեշտ թույլտվություն՝ անշարժ աղբյուրներից վնասակար նյութեր մթնոլորտային օդ արտանետման համար։
Սառնարանային տնտեսություն վարող «ԲԱՐԻՔ-Պ» ՓԲԸ-ն ոռոգման նպատակով խորքային հորից իրականացրել է ապօրինի ջրառ՝ առանց ջրօգտագործման թույլտվության։
ԲԸՏՄ Շիրակի, Արմավիրի տարածքային բաժինների պետերի որոշումներով բետոնի շաղախի հանգույցի և խորքային հորի ապօրինի շահագործումները կասեցվել են։
Տնտեսվարողները ենթարկվել են վարչական պատասխանատվության։




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...