Երևանում «Լադա»-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին և հայտնվել մայթին. կա տուժած
Երեկ՝ հուլիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 21։20-ի սահմաններում «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի «Դեֆանս հաուզինգ» բնակելի թաղամասի մոտ Երևանի բնակիչ 22-ամյա Դավիթ Բաբայանը, իր վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենայով, բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշնեին և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին։
Վարորդին առաջինը օգնության են հասել «Դեֆանս հաուզինգ» բնակելի թաղամասի անվտանգության աշխատակիցները, ովքեր այնուհետև ահազանգել են շտապօգնություն, ու մինչ կժամանեին շտապօգնության բժիշկները, «Դեֆանս հաուզինգ»-ի աշխատակիցները առաջին բուժօգնություն են ցուցաբերել վիրավորին, ապա շտապօգնության բժիշկները նրան տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել