Դատախազի միջնորդագիրը բացարձակ անհիմն էր, բայց ակնհայտ էր քաղաքական որոշումը՝ կալանավորելու Արթուր Սարգսյանին. Խուդոյան
«Ահաբեկչության փորձի» գործով Սրբազանների և մյուս կալանավորված անձանց պաշտպան Հովհաննես Խուդոյանը համոզված է՝ ընդդիմադիր գործիչների նկատմամբ իրականացվող գործընթացներն իրավական չեն, այլ՝ հստակ պլանավորված քաղաքական հետապնդում։ Այս մասին նա հայտարարեց հրավիրված ասուլիսին:
Փաստաբանը, անդրադառնալով Ազգային ժողովում ներկայացված միջնորդագրերին, ասաց, որ Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի գործերին չեն հասցրել հետևել աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով։ Սակայն Արթուր Սարգսյանի վերաբերյալ միջնորդագրին հետևել են մանրամասն, քանի որ այն ուղղակիորեն առնչվում է իրենց պաշտպանյալների գործին։
«Դա էր միակ աղբյուրը, որից կարող էինք, թեկուզ այս փուլում՝ նախաքննական գաղտնիքի պայմաններում, հղումներ տալ և բացահայտել իրավապահների մանիպուլյացիաները։ Միջնորդագիրը բացարձակ անհիմն էր, բայց ակնհայտ էր քաղաքական որոշումը՝ կալանավորելու Արթուր Սարգսյանին»,-ասաց Խուդոյանը։
Նրա խոսքով՝ ողջ գործընթացն իր ամբողջությամբ՝ իրավապահների մանիպուլյատիվ, ընտրողական և հաճախ վիրավորական գործողություններից մինչև զրպարտիչ քարոզչական արշավը, վկայում է այն մասին, որ սա նախապես պլանավորված արշավ է՝ ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց դեմ։
Խուդոյանը նաև բարձրաձայնեց մտահոգություններ, որ գործընթացները կարող են դուրս գալ միայն ընտրությունների համատեքստից։ Նրա խոսքով՝ հուլիսի վերջում նախատեսված է ինչ-որ կարևոր փաստաթղթի ստորագրում, ինչի մասին, հայտարարել է նաև Բագրատ Սրբազանը։
«Արդեն իսկ սկսվել է եկեղեցու դեմ ուղղված քարոզչական արշավ, և սա ևս մեկ ցուցիչ է, որ իշխանությունը նպատակ ունի ճնշելու հանրային ընդվզման հնարավոր բոլոր կենտրոնները՝ սկսած հոգևորից մինչև քաղաքականը»,- ասաց փաստաբանը:
Նա հավելեց, որ փորձ է արվում կանխել ցանկացած դժգոհության արտահայտում կամ փողոցային գործընթաց՝ ճնշումների ու քարոզչական մեխանիզմների միջոցով։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստ...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան