Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Քաղաքականություն

Սա հեղաշրջման գործի հետ կապ չունի. ռազմախաղերի գնդիկներն են գտել. Մանուկյանը նշեց՝ ինչ գործով են խուզարկել իրենց տունը



Առավոտյան ժամը 80.10 րոպե էր, մոտ 10 հոգով էին, ներկայացան ԱԱԾ–ից, քննչական կոմիտեից։ Այս մասին այսօր՝ հուլիսի 10–ին, Երևան քաղաքի քննչական վարչության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ ներկայացնելով իրենց տանը տեղի ունեցածը։

«Քրեական վարույթ է, որ նախորդ օրն են հարուցել, մեր երիտասարդներից մեկի հետ կապված։ Իրենց ասացի՝ աբսուրդ է, ամոթ է սա։ Ես հին մարդ եմ, ԱԱԾ եմ տեսել, Գորիկ Գուրգենիչներ եմ տեսել, հին քննիչներ եմ տեսել, ջրի վրա քրեական գործ հարուցելը ո՞րն է։

Մեր երիտասարդներից մեկը, որ էլեկտրոնիկա սիրող է, Երիտասարդական մեր միությունը տարբեր ռազմախաղեր է անում։ Երեւանում շատ կան խանութներ, որտեղ ծախում են սքայբոլ, անունը ճիշտ չգիտեմ, հա այդ բաներով, փոքր գնդիկներով, ուղղակի դիմակներով ռազմախաղեր են անում։ Դրանց մեջ կա պլաստմասից գնդիկներ, որ պայթեցնում են այդ խաղերի ժամանակ։ Սիսեռ են լցնում ավելորդ ծախս չանելու համար։ Դա գտել են ու համարել են ահաբեկչության նախապատրաստություն»,– ժպտալով ասաց պատգամավորը։

Նա հստակեցրեց, որ սա հեղաշրջման գործից առանձին է. «Բայց, քանի որ Նիկոլն ասել է՝ բոլորին պետք է կասկածել, առավոտյան եկել են մեր երիտասարդականի տարբեր անդամների տները խուզարկելու։

Առավոտյան, որ եկան խուզարկության իմ հեռախոսը ուզեցին, մերժեցի, որովհետև պատգամավոր եմ, անձեռնմխելության հարց կար։ Սկսեցին խուզարկել երեխաների կնունքի կասետը գտան։ Զննեցին վերջին նկարները, զանգերը այս գործի հետ կապված, հետո շատ անակնկալ ինչ-որ վերևից զանգ ստացավ։ Ձերբակալման, կալանքի մասին խոսք չկար, ասեցին՝ ուղղակի Տարոնը պետք է գա հետներս, որ արձանագրությունը ստորագրի։ Հետո առանձնացավ, որից հետո ինձ հրավիրեց առանձին բալկոն, փորձեց ձեռքիցս հեռախոսը բռնի ձեւով խլի։ Ձեռքս էլ վնասվեց, ոչինչ, իրենք էլ վնասվեցին։ Քաշքշելով էին փորձում խլել։ Տարել են նաեւ համակարգիչ, նեթբուք, որդուս ու իմ հեռախոսները։

Շատ ուշադիր կարդացին իմ բանտային նամակները Վահան Հովհաննիսյանի հետ, իմ հարազատ մարդկանց հետ, , որը առանձին պահում եմ»,–ասաց նա։

Գեղամ Մանուկյանը տեղեկացրեց, որ փաստաբաններին թույլ չեն տեալիս տեսակցել ձերբակալվածներին։

«Այսօր ամենազավեշտալին այն էր, որ տնից դուրս գալիս կնոջս ասեցի՝ խնդրում եմ համարը չունեմ Հոլանդիայի դեսպանատանում պաշտոնյայի, որի հետ խոսել էի, այսօր պետք է առավոտյան հանդիպեի Հոլանդիայի դեսպանի հետ՝ իր խնդրանքով։ Ասում է՝ զանգել էին թե դեսպանը խնդրում է հանդիպել, ուղղակի ուզում է հասկանալ ներքաղաքական իրավիճակը, որովհետև մամուլով չի հասկանում, պատկերացում չի կարողանում կազմել։ Ասեցի ինչքան էլ բացատրեմ,  եվրոպացու համար անհասկանալի է։ Իհարկե իրենք շարունակում են լուռ մնալ, այսպես Հոլանդիայի դեսպանը պարզ կենդանի օրինակով տեսավ Հայաստանը ժողովրդավարության բաստիոն, բայց իրականում Նիկոլ Փաշինյանի ուղղակի օկուպացիոն ռեժիմի տակ կքած բռնատիրություն»,–ասաց Գեղամ Մանուկյանը։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ վաղ առավոտից ուժային կառույցները ներխուժել են ՀՅԴ անդամների տներ։ Խուզարկություններ են իրականացվել ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի աշխատակազմի ղեկավար Վահագն Մատինյանի և «Եղվարդ» խոշորացված համայնքի ավագանու անդամ, ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության Կենտրոնական վարչության նախագահ Գևորգ Մուրադյանի տներում։

Բերման է ենթարկվել ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի անդամ Արսեն Մարտոյանը։

ԱԱԾ-ն առգրավել է ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի հեռախոսը, իսկ որդուն՝ Տարոն Մանուկյանին՝ ձերբակալել։