Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Հասարակություն

Անմեղության կանխավարկածի սկզբունքի երաշխավորման հարցը շարունակում է մնալ Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում. հայտարարություն

Հանցավորության դեմ պայքարը պետության կարևորագույն հանձնառությունն է: Այն կոչված է ապահովելու մարդու իրավունքներն ու ազատությունները հանցավոր ոտնձգությունից: Այդ պայքարի արդյունավետությամբ է նաև պայմանավորված երկրում իրավակարգի պահպանումը, սոցիալական արդարության վերականգնումն ու իրավունքի գերակայության արմատավորումը: Այս մասին հայտարարություն է տարածել ՄԻՊ-ը:

«Միևնույն ժամանակ, նշված նպատակների իրականացմանն ուղղված իրավապահ մարմինների գործունեությունը պետք է իրականացվի անկախության, անաչառության, օբյեկտիվության սկզբունքների խստագույնս պահպանմամբ և այնպիսի հանրային հաղորդակցությամբ, որպեսզի նշված մարմինների գործունեությունն ընկալվի հենց այդ համատեքստում:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից սոցիալական մեդիայի և զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման արդյունքում արձանագրվել են վերջին շրջանում հանրային հնչեղություն ունեցող մի շարք քրեական վարույթներով օրինական ուժի մեջ մտած դատական ակտի բացակայության պայմաններում անձանց մեղավորության՝ որպես հաստատված փաստի վերաբերյալ հասարակական ընկալումներ ձևավորելու միտումներ, որոնք ուղղակիորեն հակասում են անմեղության կանխավարկածի սկզբունքին:

Ընդ որում` հատկապես վտանգավոր է այն հանգամանքը, որ նման ձևաչափով հանրային հաղորդակցություն են վարում իրավապահ մարմիններն ու նրանց ներկայացուցիչները, որոնք ի պաշտոնե ունեն ոչ թե պարզապես անձանց մեղավորությունը հիմնավորելու, այլ գործով անկախ, օբյեկտիվ, անկողմնակալ քննություն իրականացնելու պարտականություն: Ավելին, գործի քննության անաչառության վերաբերյալ պատշաճ հանրային ընկալումներ ձևավորելու տեսանկյունից իրավապահ մարմինները պետք է վարեն նաև համարժեք հանրային հաղորդակցություն:

Այս համատեքստում Մարդու իրավունքների պաշտպանը մտահոգիչ է համարում անմեղության կանխավարկածի սկզբունքի չպահպանման ակնհայտ միտումը, ինչը կարող է խաթարել արդարադատության ողջ գործընթացը: Պաշտպանն ընդգծում է, որ այս սկզբունքը պետք է անշեղորեն պահպանվի ցանկացած քրեական վարույթի ընթացքում՝ անկախ նրանից, թե ինչ հանցավոր արարքի մասին է խոսքը, ինչ վարքագիծ ունի անձը և այլն:

Անմեղության կանխավարկածի պահպանմանը և ենթադրյալ հանցանք կատարած անձի կամ քրեական վարույթի վերաբերյալ հանրությանը տեղեկություններ տրամադրելու անհրաժեշտությանն առնչվող խնդիրներին և միջազգային չափանիշներին Մարդու իրավունքների պաշտպանը մանրամասն անդրադարձել է նաև իր տարեկան հաղորդման շրջանակներում՝ արձանագրելով, որ կատարված առերևույթ հանցագործության և անձի մեղավորության առնչությամբ ձևակերպումները չպետք է ձևավորեն կանխակալ ընկալում արարքի կատարումը անձի կողմից որպես հաստատված փաստ ներկայացնելու տեսանկյունից՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի բացակայության պայմաններում։

Անմեղության կանխավարկածի սկզբունքի երաշխավորման հարցը շարունակում է մնալ Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում: Պաշտպանը հետևողական է լինելու իրավասու մարմինների կողմից համապատասխան չափանիշների պահպանման հարցում»,- նշված է հայտարարության մեջ: