Ինչո՞ւ է Նիկոլը նեղվում այս կարգախոսից. միգուցե Էրդողանն է վերջին հանդիպման ժամանակ հանձնարարել, որպեսզի այս թեման միանգամից փակվի. Արմեն Հովասափյան
Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Ցըմփ։ Բացահայտվեց դարի «սենսացիան». Քննչականը ներկայացրեց «անհերքելի ապացույցներ», ըստ որոնց՝ «ահաբեկչության իրական դետալներից» մեկը եղել է… շապիկ՝ «Մահ կամ ազատություն» գրությամբ։
Ցըմփ։ Բացահայտվեց դարի «սենսացիան». Քննչականը ներկայացրեց «անհերքելի ապացույցներ», ըստ որոնց՝ «ահաբեկչության իրական դետալներից» մեկը եղել է… շապիկ՝ «Մահ կամ ազատություն» գրությամբ։
Վերջին շրջանում «կրթվելու» մասին, հատկապես իշխանական պրոպագանդան շնչակտուր քարոզում ու գովերգում է։
Թույլ տվեք փորձեմ՝ կրթել ազգին «կրթողներին»։
Թույլ տվեք փորձեմ՝ կրթել ազգին «կրթողներին»։
Ուրեմն սկսենք սկզբից։ Այդ կարգախոսի իրական «մեղավորներին» սխալ տեղ եք փնտրում, որովհետև այն ստեղծվել է ՀՅԴ-ի հետ միասին՝ 1890 թվականին Թիֆլիսում, ավելի կոնկրետ՝ 1892-ին՝ Դաշնակցության առաջին ընդհանուր ժողովի ժամանակ՝ հիմնադիր հայրերի կողմից (հեղինակներից էլ որ մեկն ասես կարաչ լիներ՝կամ Ռոստոմը, կամ Զավարյանը, կամ էլ չէ՝ Միքայելյան՜։
Ու հիմա ամենակարևորը. «Մահ կամ ազատություն» կարգախոսը վերաբերում էր բացառապես Օսմանյան Թուրքիայի կառավարության դեմ պայքարին՝ Աբդուլ Համիդի ռեպրեսիաների և ցեղասպան քաղաքականության դեմ։ Այն ձևավորված էր որպես զանգ հնչեցնող ազդակ՝ արթնացնել հանրությանը, որ թուրքական պետությունը մորթում է սեփական քաղաքացիներին։ Ավելի ուշ այն էլ ավելի ամրապնդվեց երիտթուրքերի բռնապետության շրջանում։ Այսինքն՝ տվյալ կարգախոսն ուղղված էր թուրքական պետության՝ Համիդի և երիտթուրքերի դեմ։
Հիմա տրամաբանական հարց է առաջանում. ինչո՞ւ է Նիկոլը նեղվում այս կարգախոսից։ Ինչո՞ւ է այն ներկայացվում որպես «ապացույց»՝ Դաշնակցության պատմական սիմվոլիկայի հետ միասին՝ թուր, բահ և գրիչ։ Միգուցե՞ Էրդողանն է վերջին հանդիպման ժամանակ հանձնարարել, որպեսզի այս թեման միանգամից փակվի՝ առանց երկրորդ խոսքի։
Որովհետև՝ ինչ թեմայի մասին էլ հոխորտում են Էրդողանն ու Ալիևը՝ Հայ Առաքելական եկեղեցի, Դաշնակցություն, ռևանշիստներ թե սեպարատիստներ, Նիկոլը նույն պահին անցնում է կոնկրետ գործողությունների։
Որովհետև՝ ինչ թեմայի մասին էլ հոխորտում են Էրդողանն ու Ալիևը՝ Հայ Առաքելական եկեղեցի, Դաշնակցություն, ռևանշիստներ թե սեպարատիստներ, Նիկոլը նույն պահին անցնում է կոնկրետ գործողությունների։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել