ՍԴ-ն գրեթե լիովին անցավ Փաշինյանի ձեռքը
«Հանրապետություն» կուսակցության արդեն նախկին անդամ Արտակ Զեյնալյանը դարձել է Սահմանադրական դատարանի դատավոր։ Զեյնալյանը, հիշեցնենք, մինչ այդ Երևանի ավագանու անդամ էր, նախկինում եղել էր պատգամավոր, արդարադատության նախարար։ Հատուկ Սահմանադրական դատարանի մեկ թափուր տեղը՝ Նիկոլ Փաշինյանը նվիրել է իր կոալիցիոն գործընկերոջը՝ վերջինիս լոյալությունը գնելու նպատակով։
Փաստացի՝ Սահմանադրական դատարանի 9 հոգանոց կազմն այժմ ամբողջությամբ լրացված է, և ՍԴ-ում ընդամենը դիմադրության մեկ օջախ է մնացել՝ արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը, որին թեև որքան փորձել են հեռացնել Սահմանադրական դատարանից, այդուհանդերձ չի հաջողվել։
ՍԴ-ն Փաշինյանի ապօրինությունների գլխավոր դակողի է վերածվել, պարբերաբար ընդդիմության կողմից ներկայացվող տարբեր հայցերը մերժվում են։ Թե որն է պատճառը, որ Փաշինյանն առանձնահատուկ վերաբերմունք ունի Սահմանադրական դատարանի նկատմամբ, կարելի է ոչ միայն ենթադրել, այլ նաև հստակ արձանագրել՝ հայ ադրբեջանական կարգավորումն է, Սահմանադրական դատարանն էր, որ որոշում կայացրեց, թե Սահմանադրության նախաբանում ներառված Անկախության հռչակագիրը որևէ կերպ իրավական ուժ չունի։ Այժմ էլ, երբ սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը, Սահմանադրական դատարանը պետք է իր եզրակացությունը տա այդ համաձայնագրին։
Խորհրդարանում համաձայնագիրը, բնականաբար, կանցնի, եթե հանրային լուրջ ճնշում և դիմադրություն չլինի։ Իսկ Սահմանադրական դատարանում դիմադրության բոլոր օջախները սահմանափակել են։ Փաստացի, այժմ էլ Զեյնալյանին դատավոր դարձնելով՝ Նիկոլ Փաշինյանը լիովին ապահովագրել է իրեն հնարավոր ֆորս-մաժորից և ամբողջ թափով լծվել իր դավաճանությունն առաջ մղելու գործին։
Դիանա Աղբալյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստ...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան