Սյունիքի մարզում «ՎԻԳԱՐՏ» ՍՊԸ-ի կողմից կառուցվող շինության տանիքի համար բերված բազալտե եզրաքարը ընկել է 7-ամյա տղայի վրա․ բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը
Երեկ՝ հուլիսի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում «Կապան» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության ավտոմեքենայով իրենց մոտ է տեղափոխվել անչափահաս տղա։
Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Կապանի բաժնի հերթապահ խումբը, որտեղ բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ երեխան տեղափոխվել է «պոլիտրավմա» ախտորոշմամբ և գտնվում է վիրահատարանում։
Կապանի ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխված երեխան Սյունիքի մարզի բնակիչ 7-ամյա Մարկ Ղ․-ն է։
Կարճ ժամանակ անց հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Կապանի բաժին և հայտնում են, որ բժշկական կենտրոնում արձանագրվել է երեխայի կենսաբանական մահը։
Ոստիկանները պարզել են, որ ժամը 18։00-ի սահմաններում Մարկ Ղ․-ն մեջքով հենվել է «ՎԻԳԱՐՏ» ՍՊԸ-ի տնօրեն 51-ամյա Վիգեն Հ․-ի կողմից «Ձորք» թաղամասի թիվ 16, 17 և 18 շենքերի բակում կառուցվող շինություններից մեկի տանիքի բարեկարգման աշխատանքներ կատարելու նպատակով բերված և իրար վրա դասավորված բազալտե եզրաքարերին, ինչի արդյունքում էլ եզրաքարը ընկել է երեխայի վրա, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով ոստիկանության Կապանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Լրատվամիջոցի տեղեկություններով երեխան սովորում էր Կապանի թիվ 13 հիմնական դպրոցի 3-րդ դասարանում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել