Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»
Չափազանց կարևոր է իշխանության նկատմամբ խորհրդարանական իրական վերահսկողության մեխանիզմը. ՂահրամանյանՆյու Յորքի օդը թունավոր էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի шհшբեկչություններից հետո. NYTՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում. անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Անուշ Միրոզյանի հետԼավրով. ԱՄՆ-ն ընդունում է, որ Ռուսաստանի հետ չի կարելի վարվել այնպես, ինչպես մյուս երկրների հետՍուրբ Կույս Մարիամի ծնունդը՝ քրիստոնեական եկեղեցիների տոնացույցումՎրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցելԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ ենՀՀԿ ԵԿ-ում միշտ հետաքրքիր է, միշտ օգտակար, իսկ ամենակարևորը՝ միշտ գաղափարներով ու նոր նախաձեռնություններով լի․ Հենրիխ ԴանիելյանՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն էԴարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Փյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունըԱդրբեջանի ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ը«Հայ վիրտուոզներ»-ի աննախադեպ ճամփորդական ամառըBloomberg. Եվրոպան մինչև ձմեռ Ուկրաինայի համար նոր Patriot հրթիռներ կգնիՄոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալՈսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդներըՓաշինյանն Ալիևի աշխատակիցն է և չունի որևէ ուժ նրան դիմադրելու. Ավետիք ՉալաբյանՔննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն Մանվելյան
Քաղաքականություն

«Նեղ խումբը» և «լայն իշխանությունը» տարբեր բաներ են. պետք է ստեղծել ընտրության մթնոլորտ. Վահե Հովհաննիսյան

Վերջին շաբաթների, օրերի և օրվա զարգացումները պետք է որ բոլորին վերջապես համոզեն, որ երկրում լուրջ փոփոխություններ հնարավոր չէ իրականացնել մեկ օրում, մեկ միտինգով, մեկ երթով,մեկ լավ կարգախոսով, նարդի խաղաղալու ընթացքում, փուլային ակտիվացմամբ, սոցհարցումների թվերի էյֆորիայով կամ այլ, անգամ եթե ազնիվ ու բարի, բայց ոչ խորքային պատկերացումներով։  Այս մասին գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:
 
«Ոչ թե Նիկոլն է միշտ մի քայլ առաջ լինում, այլ նրա դիմացինները՝ միշտ մի քայլ հետ։
 
Ժամանակն է ունենալ խիզախություն և ընդունել, որ մեկը մյուսից հետևից թափ առնող բավականին ուժեղ, զանգվածային շարժումների մարման հիմնական պատճառը քաղաքական և ծրագրային բովանդակության բացակայությունն էր, և ժամանակակից մենեջմենթի չգոյությունը։ Մեկ օրում ամեն ինչ վերջացնել կարող է միայն տարերային աղետը, իսկ հիշեք, թե քանի ամսաթիվ էր շրջանառվում՝ «այ էդ օրը կլինի»։ Ի՞նչը կլինի։ 
 
Ինչպես արձագանքել «նոր իրականությանը»
 
1.     Իրավիճակի և անելիքի մասին հին պատկերացումներով պայքար հնարավոր չի լինելու կազմակերպել։ 
2.     Մթնոլորտը երկրում աչքիդ առաջ փոխվում է. բոլոր սոցիալական խավերում գնում է իշխանության նեղ խմբի համատարած մերժում։ Փոխվում է նաև միջավայրը մեր շուրջ։
3.     Պետք են պայքարի նոր համակարգեր, նոր բովանդակություն՝ ծրագրային մտածողություն և նոր մենեջմենթ, որոնք կսպասարկեն փոփոխությունների ալիքը։
4.     Նոր պայմաններում պետք է գործի նոր հանրային և ինստիտուցիոնալ բանաձև. Զրո կոնտակտ նեղ խմբի հետ»։ «Զրո կոնտակտ» նշանակում է՝ ոչ մի հարց, պատասխանի ոչ մի ակնկալիք, ոչ մի շփում, ոչ մի առաջարկ, ոչ մի ընդհանուր բան։ Խրախուսել նեղ խմբի բյուրեղացումը։
5.     Փոփոխվող մթլոնորտի պայմաններում պետք է խրախուսել անհատական դիրքորոշումը։ Սա վերաբերում է հիմնականում «քաղաքականությամբ չզբաղվողներին», «զակատ» արած գրագետներին, կոնֆորմիստներին և այլոց։ Այսօր անդեմ լինելն այլևս չի հասկացվում։
6.     Բոլորն ունեն ընտրություն։ Սա վերաբերում է իշխանության բոլոր այլանդակությունները սպասարկողներին։ 
Մանդելշտամն ունի հանճարեղ տողեր, որոնք շատ խոսուն են հիմա.
            «А вокруг него сброд тонкошеих вождей,
             Он играет услугами полулюдей» 
«Նեղ խումբը» և «լայն իշխանությունը» տարբեր բաներ են։ Պետք է ստեղծել ընտրության մթնոլորտ.
 
7.     Հնարավորությունների ստեղծում, որպեսզի հանրային ակտիվ դեմքերը ներգրավվեն պրոցեսների մեջ։ Մարդկանց համար ընդունելի, կոմֆորտ ձևաչափեր, աշխատանքային պայմաններ ու հնարավորություններ։ Բոլոր ակտիվ դեմքերը պետք է զգան, որ իրենք պահանջված են, իսկ նրանք հազարներ են։ Սա նոր մենեջմենթի կարևորագույն խնդիրներներից է։ 
8.     Պետք է շատ արագ ստեղծել լուրջ իրավապաշտպանական համակարգ։ Միայն փայլուն աշխատող փաստաբանները և մի քանի պատգամավորները չեն կարողանալու արձագանքել ռեպրեսիաների նոր թափիին։ Իրավապաշտպան համակարգը բամզապրոֆիլ գործունեության համակարգ է և չի սահմանափակվում միայն ապօրինությանը արձագանքելով։
9.     Կան պետական նշանակության թեմաներ, իրոք շատ բարդ, որոնց շուրջ եթե չի ձևակերպվում այլընտրանքային մոտեցում, այլընտրանքային տարբերակ, ապա հնարավոր չէ ապահովել շատ լայն հանրային կոնսոլիդացիա, և հնարավոր չէ արտաքին աշխարհում ընկալվել որպես պոտենցիալ սոլիդ հաջորդ իշխանություն։ Իշխանությունը, նույնիսկ  ամենաանորակը, ուզած թե չուզած՝ քաղաքական է, և ուզած-չուզած՝ պորտնյոր –զրուցակից՝ արտաքին աշխարհի համար։ Երբ դիմացինի (տարբեր հարթակների)հռետորաբանությունը և բովանդակությունը քաղաքական չէ, ապա իշխանությունը շահեկան դիրքերում է հայտնվում։ Այս համակարգային սխալը պետք է ուղղել։ Կան կարևորագույն հարցեր, որոնց շուրջ պետք է պատասխանել քաղաքական ձևակերպումներով. Սահմանադրություն, Խաղաղության պայմանագիր, հաղորդակցության ուղիներ (այդ թվում՝ Սյունիքով), արտաքին և տարածաշրջանային հարաբերություններ, Ռուսաստան-Իրան-արևմուտք հավասարակշռություն և այլն։ Սրանք դիրքորոշում և քաղաքական մտածողություն պահանջող հարցեր են, որոնք պետք է ներկայացնել՝ թե´ հանրությանը, թե´ արտաքին գործընկերներին։ Որպեսզի թե´ հանրությունը, թե´ արտաքին խաղացողները հակաիշխանական ճամբարին դիտեն որպես հուսալի գործընկեր, ոչ թե պարզապես իշխանափոխության գործիք։ 
10.  Ներընդդիմադիր լարվածության, ներքին պայքարի լիակատար  դադարեցում։  Մի կողմ դնել բոլոր անձնական կոնֆլիկտներն ու շահերը»,- գրել է նա: