Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»
Ինչպե՞ս հաղթել ՔՊ-ին․ 4 ուղղություն, որտեղ իշխանությունն ամենախոցելին է. Հրայր ԿամենդատյանՉափազանց կարևոր է իշխանության նկատմամբ խորհրդարանական իրական վերահսկողության մեխանիզմը. ՂահրամանյանՆյու Յորքի օդը թունավոր էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի шհшբեկչություններից հետո. NYTՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում. անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Անուշ Միրոզյանի հետԼավրով. ԱՄՆ-ն ընդունում է, որ Ռուսաստանի հետ չի կարելի վարվել այնպես, ինչպես մյուս երկրների հետՍուրբ Կույս Մարիամի ծնունդը՝ քրիստոնեական եկեղեցիների տոնացույցումՎրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցելԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ ենՀՀԿ ԵԿ-ում միշտ հետաքրքիր է, միշտ օգտակար, իսկ ամենակարևորը՝ միշտ գաղափարներով ու նոր նախաձեռնություններով լի․ Հենրիխ ԴանիելյանՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն էԴարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Փյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունըԱդրբեջանի ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ը«Հայ վիրտուոզներ»-ի աննախադեպ ճամփորդական ամառըBloomberg. Եվրոպան մինչև ձմեռ Ուկրաինայի համար նոր Patriot հրթիռներ կգնիՄոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալՈսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդներըՓաշինյանն Ալիևի աշխատակիցն է և չունի որևէ ուժ նրան դիմադրելու. Ավետիք ՉալաբյանՔննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ
Քաղաքականություն

Զեղչի քարտով աhшբեկչությո՞ւն են ապացուցում. սա իրենց պետք էր, որ ունենային մեղադրանքի ֆոն՝ հայտարարելու, որ Դաշնակցությունը պետք է փակել. Վարդանյան

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության անդամ, ՀՅԴ-ական պատգամավորն անդրադարձել է Դաշնակցության երիտասարդների ու անդամների նկատմամբ վերջին օրերին իրականացվող քրեական հետապնդումներին՝ հայտարարելով, որ տեղի ունեցողը քաղաքական գործընթաց է և ուղղված է ամբողջ կառույցի դեմ։

«Ճիշտն ասած՝ համարձակվում եմ կանխատեսել․ այն հոդվածը, որով միջնորդեցին, որ Արթուր Սարգսյանը զրկվի անձեռնմխելիությունից ու ձերբակալեցին, փոխվելու է։ Իրենք իրենց առաջադրած հոդվածը փոխելու են ահաբեկչության կազմակերպման։ Ուզում եմ հիշեցնել՝ անգամ 2016-ին, երբ ՊՊԾ գունդը գրավվեց, ոստիկաններ զոհվեցին, պատանդներ վերցվեցին, այդ դեպքում անգամ չդրվեց ահաբեկչության հոդված։ Դա ամենածանր հանցագործություններից է, որի համար պետք է շատ լուրջ ապացույցային բազա։ Իսկ հիմա իրենք ներկայացնում են, օրինակ, զեղչի քարտ, բանկային քարտ՝ որպես ահաբեկչության ապացույց», - ասաց պատգամավորը։

Նա ընդգծեց, որ Դաշնակցության երիտասարդների ներկայացրած շապիկներն ու սթրայքբոլի պարագաները նույնպես որակվել են որպես ահաբեկչության ապացույց։ «Սա ծիծաղելի է։ Յոթ մարդ հիմա կալանավորված է, նրանց մեղքն այն է, որ Անդրանիկ Չամիչյանի հետ խոսել են հեռախոսով։ Քննիչներն ուղղակի բացել են հեռախոսը, պատահականության սկզբունքով ընտրել մարդկանց, որոնք ավելի կազմակերպական կապ ունեն Դաշնակցության հետ։ Սա կատարվել է ոչ թե անհատներին մեղադրելու, այլ կառույցին ահաբեկչության մեջ ներգրավելու նպատակով», - հայտարարեց նա։

Ըստ պատգամավորի՝ կատարվող գործողությունները նպատակ ունեն ապահովելու քաղաքական ֆոն: «Ես չեմ կարծում, որ կարող են յոթին կալանավորել։ Սա իրենց պետք էր, որ ունենային մեղադրանքի ֆոն՝ հայտարարելու, որ Դաշնակցությունը պետք է փակել։ Պաշտոնապես ասում եմ՝ մենք երբեք չենք պլանավորել ահաբեկչություն։ Դաշնակցությունը երբեք զենքը չի ուղղել հայի դեմ։ Մենք զենքը միշտ պահել ենք թշնամու դեմ»։

Պատգամավորն անդրադարձավ նաև Անդրանիկ Չամիչյանի ձերբակալությանն ու մեղադրանքներին: «Նրան սկզբում մեղադրեցին պայթյուններ կազմակերպելու մեջ, հետո այդ մեղադրանքից հրաժարվեցին, բայց ահաբեկչության կազմակերպման մասը թողեցին։ Նրա տնից առգրավված իրերն առնչություն չունեն նման հանցագործության հետ։ Հետո խոսվեց F1 տիպի չեզոքացված նռնակի մասին՝ ոչ մարտական վիճակում գտնվող։ Այդ նռնակով ի՞նչ ահաբեկչություն կարելի է կազմակերպել։ Սթրայքբոլի խաղալիքներ են ներկայացվում որպես ահաբեկչական իրեղեն ապացույց», - հայտարարեց նա:

Վարդանյանի խոսքով՝ նման մեղադրանքներով փորձում են ոչ թե բացահայտել հանցագործություն, այլ մոբիլիզացնել հանրային վախը և քաղաքական հաշվեհարդար տեսնել:

«Ասում են՝ մենք մեր թիմում չենք քննարկել Դաշնակցությունը փակելու հարցը։ Բայց այդ հայտարարությունները հնչում են հենց այս գործողությունների ֆոնին։ Սա քաղաքական արշավ է՝ ինչպես իրականացվում է եկեղեցու դեմ»,- ասաց նա։

Հարցին՝ նպատակը ո՞րն է, նա պատասխանեց. «Դաշնակցությունը գաղափար է: Դաշնակցությունն անձերի մի խումբ չէ, այլ գաղափարի շուրջ համախմբված մարդիկ։ Կարող եք ձերբակալել ինձ, գալու են հաջորդները, ավելի վճռականները։ Պայքարը շարունակվելու է՝ ինչպես շարունակվել է 135 տարի։ Այսօր գործողությունները հիշեցնում են Օսմանյան կայսրության ժամանակաշրջանի՝ ցեղասպանությանը նախորդած արշավները»։

Անդրադառնալով իրավապաշտպանության հարցերին՝ նա ընդգծեց, որ ձերբակալվածների մի մասի համար հնարավոր չի եղել ապահովել փաստաբանի ներկայություն։ «Երեկ միայն մի մասի համար է հաջողվել փաստաբաններ բերել։ Մյուս փաստաբանները բոյկոտել են։ Հիմա աշխատում ենք ապահովել բոլորի պաշտպանությունը»։

Պատգամավորը նաև զգուշացրեց․ նման մեղադրանքների և ձևական ապացույցների առկայությունը հանգեցնում է նրան, որ հասարակությունը լրջորեն չի վերաբերվի իրական ահաբեկչության ռիսկերին:

«ՔՊ-ն եթե հիմա նույնիսկ իսկական ահաբեկչություն բացահայտի, իրենք այնքան են անլրջացրել ու քաղաքականացրել թեման, որ մարդիկ չեն հավատալու։ Իրենց գործողություններով իրենք են անլրջացրել այդ ամենը։ Ասում են՝ ահաբեկչություն նախապատրաստելը վտանգ է, բայց եթե իրենք են անընդհատ հայտարարում, որ շուտով Վեհարանի վրա են հարձակվելու, այդ վախի մթնոլորտը իրենք են ստեղծում։ Եթե Հայաստանում մի խմբակ իրականում ահաբեկչություն է իրականացնում սեփական ժողովրդի դեմ, դա հենց այս իշխանությունն է», - ասաց նա։

Ըստ պատգամավորի՝ Հայաստանի բանտերը ռեզինից չեն։ «Բոլոր դժգոհներին չեն կարող բանտարկել։ Մենք շարունակելու ենք պայքարը։ Եթե վախենանք, իրենք կկարողանան իրականացնել Ադրբեջանի բոլոր պահանջները։ Մեր նպատակը դա թույլ չտալն է», - եզրափակեց նա: