Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Քաղաքականություն

Տաքսու վարորդների անտեսված իրավունքների և հարթակային շահագործման մասին. Հրայր Կամենդատյան

Հայաքվե քաղաքացիական ազգային միավորման սոցիալ տնտեսական հանձնախմբի ղեկավար ՝ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Սիրելի՛ հայրենակիցներ,
Սիրելի՛ վարորդներ, ում կյանքը շարժման մեջ է, բայց սոցիալական վիճակը՝ սառեցված։
Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ ամեն օր հազարավոր մարդիկ, դեռ լույսը չբացված, նստում են ղեկին՝ մեզ տանելու աշխատանքի, հիվանդանոցի, դպրոց։
 
Նրանք մեր կողքին են անձրևին, ձմռանը, շոգին։ Բայց երբ նրանք են օգնության կարիք ունենում, պետությունը լուռ է։
 
Այդ մարդիկ՝ մեր տաքսու վարորդները, գոյատևում են՝ առանց իրավունքների, առանց թոշակային երաշխիքների, առանց վաղվա հուհսի:
 
Վարորդը ստվերում է, թոշակն՝ օդում:
 
Այսօր տաքսու վարորդների ճնշող մեծամասնությունը կամ Ֆիզիկական անձ ձեռնարկատեր է (ՖԱՁ), կամ գործում է որպես «ինքնազբաղված», կամ ընդհանրապես որևէ կարգավիճակ չունի։
 
Ինչ դա տալու?։
Թոշակային ֆոնդ չվճարելու դեպքում՝ չունի որևէ հաշվառված ստաժ։
Եթե վճարում է, ապա՝ նվազագույնով, քանի որ եկամուտը ցածր է, իսկ հարկային համակարգը բարդ է։
 
Իսկ տարիները անցնում են, առողջությունը մաշվում է, ու մի օր այդ մարդը կանգնում է վահանակից հեռու, բայց չունի թոշակ, չունի կուտակում, չունի պետական երաշխիք:
Սա պարզապես անարդար չէ։
 
Սա՝ խայտառակություն է պետական քաղաքականության տեսանկյունից։
 
Այս ամենին ավելանում է մեկ այլ վտանգավոր երևույթ՝ մոնոպոլիստ հարթակների կողմից վարորդների շահագործումը։
 
Այդ հարթակները գործում են որպես ամբողջ համակարգի անտես «տերեր»՝
Պարտադրում են գրանցվել իրենց պլատֆորմում՝ հաճախ որպես "ձեռնարկատեր",
բայց երբ վարորդը խնդիր ունի՝ ասում են՝ «դու մեզ աշխատող չես»։
 
Վերցնում են հասույթի զգալի մասը՝ մինչև 25-30% միջնորդավճար
իսկ որոշ դեպքերում նաև տուգանքներ ու անհասկանալի «բոնուսային համակարգեր», որոնք մոլորեցնում են մարդուն։
 
Հարթակները որևէ սոցիալական պարտավորություն չունեն վարորդի նկատմամբ՝
ոչ թոշակային վճարում, ոչ ապահովագրություն, ոչ նվազագույն աշխատավարձ։
Այսինքն՝ մարդը տարիներ շարունակ աշխատում է «պլատֆորմի» միջոցով, բայց ոչ հարթակը, ոչ պետությունը պատասխանատվություն չի կրում տարեցության, հիվանդության կամ դժբախտ պատահարի դեպքում։
 
Հարցն օդում չէ, այլ ճակատագրերի հարց է։
 
Մենք այլևս չենք կարող ձևացնել, թե սա տեխնիկական խնդիր է։
Սա մարդկանց ճակատագրերի հարց է։
Սա այն հարցն է, որի շուրջ պետությունը պարտավոր է դիրքորոշում ունենալ։
 
Որքա՞ն մարդ պիտի ծերանա առանց թոշակի։
Որքա՞ն վարորդ պիտի ապրի օրավարձով ու վախենա հիվանդանալուց։
Որքա՞ն երկար պիտի հարթակները շահագործենեն մարդկանց՝ առանց որևէ սոցպարտավորության։
Ի՞նչ ենք առաջարկում մենք՝ որպես սոցիալական ու արդար պետության կողմնակիցներ
1. Սահմանել պետական հատուկ կարգավիճակ՝ “սոցիալապես ապահովված վարորդ” անվամբ։
Սա կլինի միջանկյալ կարգավիճակ, որը կներառի՝
 
1, Ստաժի հաշվառում
2,Թոշակային ֆոնդի ավտոմատ փոխանցում
3, Հասանելի առողջապահական ծառայություններ
 
2. Օրենսդրական կարգավորում՝ տաքսու հարթակների գործունեության համար։
Ներկայումս հարթակներն են թելադրում պայմանները։ Մենք առաջարկում ենք՝
1,Միջնորդավճարների առավելագույն շեմ (օրինակ՝ 10–15%)
2, Պարտադիր թափանցիկ հաշվետվություն յուրաքանչյուր վարորդի հասույթի վերաբերյալ
3,Պարտադիր սոցիալական փաթեթ՝ վարորդների համար
 
3. Ստեղծել պետական կամ համայնքային հարթակ՝ շահույթ չհետապնդող սկզբունքով,
որտեղ վարորդը կլինի ոչ թե շահագործվող, այլ գործընկեր։
 
Մեր քաղաքական տեսլականը հենվում է մեկ սկզբունքի վրա՝
Ով ամեն օր աշխատանքի է գնում,
պետք է վստահ լինի, որ պետությունը իր կողքին է։
Ոչ մի մարդ, ով աշխատել է ամբողջ կյանքում,
չպետք է ծերության օրով սպասի օգնության հեռավոր բարեկամից։
Դա պետության պարտականությունն է։
Մեր՝ բոլորիս պարտականությունը։
 
Սիրելի՛ հայրենակիցներ,
Մենք չենք խոսում ոչ հնարավորությունների, այլ պարտքի մասին
Պարտք՝ մարդկանց, ովքեր տարիներ շարունակ եղել են մեր կողքին՝ որպես վարորդ, որպես քաղաքացի, որպես ընտանիքի հայրը, եղբայրը ։
Եկե՛ք վերջ տանք օդում կախված վիճակին։
Եկե՛ք երաշխավորենք, որ ոչ մի տաքսու վարորդ՝ վաղվա օրը չտեսնող ճակատագրով չապրի։
Սա մեր խղճի հարցն է։