Սկանդալ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի շուրջ. նախարարությունը դիմել է իրավապահներին
Առողջապահության նախարարության «Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի»՝ ավելի քան 11 հազար հետևորդ ունեցող ֆեյսբուքյան էջում, որում նախկինում ներկայացվում էին կենտրոնին առնչվող պաշտոնական նորություններն ու հայտարարությունները, առավոտյան սկանդալային տեսանյութ է հրապարակել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և նրա տեղակալ Լևոն Հակոբյանի մասնակցությամբ:
«Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի նոր համակարգողն է սույն արարածը՝ ԱՆ փոխնախարար պարոն Լևոն Հակոբյանը: Սալյուտ
Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի լաբորատոր ծառայության ղեկավարը ողջունում է սույն քայլը!»,-նշված է տեսանյութին կից գրառման մեջ:
Տեսանյութում հրապարակված են արխիվային կադրեր, որում Լևոն Հակոբյանը խոսում է Կարապետյան ընտանիքի և «Տաշիր» ընկերության կողմից իրականացված բարեգործական ծրագրի մասին:
Նշենք, որ Լևոն Հակոբյանը 2019-ի մարտին նշանակվել էր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի (ներկայում՝ ՔՊ խմբակցության պատգամավոր) տեղակալ, սակայն ամիսներ անց պաշտոնանկ արվել: Մինչ այդ նա հանդիսացել է «Տաշիր Ինվեստ Գրուպ»-ի տնօրենը:Պաշտոնանկությունից հետո՝ 2020-2023 թվականը` Հակոբյանը վերադարձել էր «Տաշիր Ինվեստ Գրուպ» ՓԲԸ֊ի տնօրենի պաշտոնին:
Իսկ արդեն 2023 -2024 թվականներին Հակոբյանը նշանակվել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի խորհրդական, իսկ վարչապետի՝ 2025 թ. մարտի 27-ի որոշմամբ՝ նախարարի տեղակալ:
«Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի» ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութից ժամեր անց Առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» էջը չի պատկանում և վարվում Առողջապահության նախարարության կամ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի կողմից, և դրանում արտացոլված է բացառապես կենտրոնի նախկին ղեկավարի անձնական կարծիքը:
«Կախվածության բուժման ազգային կենտրոնի գործունեությունը դեռևս լուսաբանվում է Առողջապահության նախարարության պաշտոնական հարթակներով, քանի որ վերջինս հանդիսանում է նախարարությանը ենթակա մարմին։ Հավելենք նաև, որ վերջին շրջանում տվյալ անձի կողմից հրապարակումների բնույթի և բովանդակության հետ կապված Առողջապահության նախարարությունը դիմել է իրավապահ մարմիններին: Առաջիկայում կներկայացնենք Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի պաշտոնական էջը` նոր ձևաչափով»,- ասված է հաղորդագրությունում։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել