Գերմանիայի կանցլերը մտադիր է աշխատել Մակրոնի և ֆոն դեր Լայենի հետ՝ ԱՄՆ-ի հետ առևտրային վեճը լուծելու համար
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կիրակի օրը հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ ինտենսիվ կաշխատի Միացյալ Նահանգների հետ սրվող առևտրային պատերազմի կարգավորման ուղղությամբ։
«Հանգստյան օրերին սա ինտենսիվորեն քննարկել եմ թե՛ Մակրոնի, թե՛ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ»,- ասել է Մերցը գերմանական ARD հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում՝ հավելելով, որ այս մասին խոսել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
«Ուզում ենք օգտագործել այս ժամանակը՝ երկուսուկես շաբաթը մինչև օգոստոսի 1-ը, լուծում գտնելու համար։ Ես իսկապես հավատարիմ եմ դրան»,- ասել է Մերցը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը սպառնացել է օգոստոսի 1-ից 30 տոկոսանոց մաքսատուրքեր սահմանել Մեքսիկայից և Եվրոպական միությունից ներմուծվող ապրանքների համար, քանի որ ԱՄՆ հիմնական առևտրային գործընկերների հետ մի քանի շաբաթ տևած բանակցությունների արդյունքում չի հաջողվել հասնել համապարփակ առևտրային գործարքի։
Մերցը հայտարարել է, որ մաքսատուրքերը մեծ հարված կհասցնեն Գերմանիայի տնտեսությանը, և ինքն անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի ԱՄՆ 30%-անոց մաքսատուրքերը չսահմանվեն։
Ըստ Մերցի, այժմ անհրաժեշտ է եվրոպական միասնականություն և խելամիտ երկխոսություն ամերիկյան նախագահի հետ, թեև չպետք է բացառել նաև հակամիջոցները։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք կհամաձայնի Ֆրանսիայի առաջարկած պատսախան մաքսատուրքերին, Մերցն ասել է. «Այո, բայց ոչ շուտ, քան օգոստոսի 1-ը»։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել