«Խաղաղության» օրակարգի համատեքստում մենք մեր ամրագրված իրավունքները զիջում ենք, մեր քանդվnղ մշակութային ժառանգությունից չենք խոսում ու փոխարենը ստանում ենք Ալիևի զավթnղական ծրագիրը. ադրբեջանագետ
Երկուշաբթի առավոտյան ասեցի միացնեմ ադրբեջանական «Az TV» հանրային հեռուստաընկերությունը, նայեմ կիրակնօրյա հիմնական թողարկումը, որտեղ գլխավոր ուղերձներն են տալիս ու հասկանամ, թե Աբու Դաբիի հանդիպումից հետո ինչ տրամադրություն է տիրում։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:
«Պարզվեց՝ ի՞նչ։ Թողարկման շրջանակներում կրկին ռեպորտաժ են պատրաստել Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի մասին, անունը դրել «Իրևան», Հայաստանի Հանրապետության անունն էլ կոչել «Արևմտյան Ադրբեջան» զավթողական կոնցեպտին համահունչ։ Ռեպորտաժում պատմական փաստերի հետ աղերս չունեցող նյութեր են, թե ինչպես է մեր պետության տարածքը իրենց «պատմական հողը»։ Բնական է՝ իրանական Կապույտ մզկիթն էլ հերթական անգամ իրենցով են արել։
Սա արվում է «խաղաղության» օրակարգի համատեքստում։ Այն օրակարգի, որտեղ մենք մեր ամրագրված իրավունքները զիջում ենք, մեր քանդվող եկեղեցիներից ու մշակութային ժառանգությունից չենք խոսում, ավելին՝ հակաեկեղեցական արշավ է սկսվում իշխանությունների կողմից ու փոխարենը ստանում ենք Ալիևի զավթողական ծրագիրը՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության, իմ և ձեր հանրապետության»,- գրել է նա:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան