Կասեցվել է «Հին Ապարան» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչները ստուգում են իրականացրել «Հին Ապարան» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Կոտայքի մարզ, Նաիրի համայնք), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:
Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «Թթվասեր 20%», Կաթնաշոռ 18% արտադրատեսակների նմուշները ԱՑԽՄ՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ և «Կաթնային յուղի ճարպաթթուների մեթիլ եթերների հարաբերակցությունը՝ պալմիտինաթթու (C16:0), լաուրինաթթու (C12:0), ստեարինաթթու (C18:0), լաուրինաթթու (C12:0), օլեինաթթու (C18:1), միրիստինաթթու (C14:0), լինոլաթթու (C18:2), միրիստինաթթու (C14:0), օլեինաթթվի և լինոլաթթվի գումար հարաբերությունը լաուրինաթթվի, միրիստինաթթվի, պալմիտինաթթվի և ստեարինաթթվի գումարին» ցուցանիշներով, «Աղաջրային կաթ պարունակող մթերք կաթնայուղի փոխարինիչով «Չանախ»» արտադրատեսակը ԱՑԽՄ ցուցանիշով չեն համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին։
Ի հավելումն․ ավելի վաղ կասեցվել է վերոնշյալ արտադրամասին պատկանող «Կարագ 82,5%» արտադրատեսակի նմուշը «ՄԱՖԱնՄՔ»՝ մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ ցուցանիշով, որի կրկնակի վերահսկողության ընթացքում պարզվել է, որ խախտումները չի վերացվել։
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը կասեցվել է։
Սահմանվել է ժամկետ խախտումները վերացնելու համար։
Տրվել է խմբաքանակի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել