Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»
Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան
Հասարակություն

Վրացի Ռիչմոնդն ու արաբ Շեյխը նորից հետաքրքրված են Ազատեկի ոսկու հանքով, բայց Վայք համայնքը դեմ է. Hetq.am

Այն բանից հետո, երբ «ՎայքԳոլդ» ՍՊԸ-ն չկարողացավ վերականգնել Վայոց Ձորի մարզում գտնվող Ազատեկի ոսկի-բազմամետաղային հանքավայրի շահագործման իր իրավունքը, ասպարեզում հայտնվել է նույնատիպ անունով մեկ այլ ընկերություն՝ «Վայք Գոլդ Ռիսորսիզ» ՍՊԸ-ն, որի հետեւում կանգնած են «ՎայքԳոլդին» փոխկապակցված անձինք: Դրանք Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ են, սակայն ծագումով վրացի և արաբ են: Այս մասին գրում է «Հետք»-ը:

Հիշեցնենք, որ «ՎայքԳոլդ» ՍՊԸ-ն 2012-ի հունիսին հիմնադրել էին բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանը (20 %), որն այդ ժամանակ ԱԺ պատգամավոր էր, ու երևանցի Աշոտ Հովհաննիսյանը (80 %), որը ստեղծումից մինչ օրս ընկերության տնօրենն է: Հովհաննիսյանն Այվազյանի վստահելի մարդկանցից է, տարբեր տարիների ղեկավարել է փաստացի նրան պատկանող հանքարդյունաբերական ընկերությունները:

2012-ի նոյեմբերին տնօրեն Հովհաննիսյանը պայմանագիր էր կնքել այն ժամանակվա էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հետ Ազատեկի հանքավայրը շահագործելու մասին: «ՎայքԳոլդին» այդ իրավունքը տրվել էր 25 տարով՝ մինչեւ 2037 թ.:

2018-ի նոյեմբերին՝ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից 6 ամիս անց, Գլխավոր դատախազությունը հայտարարեց, որ քրեական գործ է հարուցվել ընդերքի պահպանման եւ օգտագործման կանոնները խախտելու եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով: Դատախազությունը, ակնարկելով «Ազատեկգոլդ» ՓԲԸ-ին, հայտնել էր, որ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության պաշտոնատար անձինք, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով եւ անտեսելով օրենքի պահանջները, 2009-ի ապրիլին հանքարդյունաբերման լիցենզիայի պայմանագիր են կնքել ՓԲԸ-ի հետ: 2011-ի մարտին վերջինիս շահագործման իրավունքը դադարեցվել է պայմանագրային պարտավորություններն ու օրենսդրության պահանջները խախտելու պատճառաբանությամբ, ինչից հետո նախարարության պաշտոնյաները, չարաշահելով իրենց դիրքն ու հիմք ընդունելով փաստացի ուժը կորցրած շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության եզրակացությունը եւ վերջինիս վերաբերյալ ԲՆ-ի տված անհիմն պաշտոնական պարզաբանումը, առանց տեխնիկական անվտանգության փորձաքննության եզրակացության, 2012 թ. նոյեմբերին հանքավայրի շահագործման իրավունքը տվել են մեկ այլ ՍՊԸ-ի: Դատախազությունն այստեղ նկատի է ունեցել «ՎայքԳոլդին»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: