Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Քաղաքականություն

Գլենդելում տեղի է ունեցել հանրահավաք՝ ի պաշտպանություն Հայոց եկեղեցու ու ընդդեմ ապօրինի բռնաճնշումների



Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը տեղեկացնում է, որ հուլիսի 13-ին Գլենդելում, Հայաստանի հյուպատոսության դիմաց, տեղի ունեցավ «Ազգային ճակատ» շարժման նախաձեռնած հանրահավաքը՝ ի պաշտպանություն Հայոց Եկեղեցու և ընդդեմ Հայաստանում լայն թափ առած անհիմն ու ապօրինի բռնաճնշումների։

Հայոց եկեղեցու պահապանության համահայկական խորհրդից NEWS.am–ին հայտնում են, որ Լոս Անջելեսի հայկական սփյուռքի բազմաթիվ ներկայացուցիչներ՝ համայնքային, հոգևոր ու հասարակական գործիչներ, ելույթներով պահանջեցին անհապաղ դադարեցնել Հայաստանի իշխանությունների կողմից Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևորականների, ազգային բարերարների և ազգային դիմագիծ ունեցող գործիչների նկատմամբ իրականացվող ճնշումները, ինչպես նաև ազատ արձակել ներկայումս կալանքի տակ գտնվողներին։

Ելույթներում շեշտվեց, որ եկեղեցու ինքնիշխանության ու կրոնական ազատության պաշտպանությունը համահայկական առաջնահերթ խնդիր է, իսկ պետության ցանկացած ոտնձգություն հայ սփյուռքը դիտում է որպես հարված ողջ ազգային ինքնությանը։ Մասնակիցները մեկ անգամ ևս հաստատեցին, որ հայությունը միասնական է և պատրաստ կանգնելու իր հոգևոր արժեհամակարգի կողքին, քանզի յուրաքանչյուր հարված եկեղեցուն ընկալվում է որպես հարված հայության սրբություններին։

Տեղի ունեցած հանրահավաքը Լոս Անջելեսի հայության կամքի դրսևորում էր՝ աննկուն ու անդադար, որը չի լռելու, քանի դեռ հավատն ու արդարությունը չեն վերադարձել հայրենի տուն։