Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Հասարակություն

Ո՞ւմ է իր հետ Ռոմանոս Պետրոսյանը տանելու ՀԷՑ.MediaHub

Ռոմանոս Պետրոսյանի ֆենոմենը Կոտայքի մարզում բոլորի համար մշտապես եղել է քննարկման առարկա: Իհարկե, Պետրոսյանը միակը չէ, որ այսպես կոչված «թավշյա հեղափոխությունից» հետո կարիերայում նման բարձունքների հասավ ու շարունակում է դեռ իր թռիչքը: Կոտայքի մարզպետ, Շրջակա միջավայրի նախարար, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար. ասում են՝ սա դեռ ամենը չէ, և հիմա Փաշինյանը նրան որոշել է շատ յուղոտ պաշտոնի տանել:

Խոսքը ՀԷՑ-ի մասին է: Բոլորս հիշում ենք, թե ինչ արագացված տեմպերով իշխանությունը ՀԷՑ-ը խլելու օպերացիա գծագրեց ու իրականացրեց՝ Սամվել Կարապետյանին երկու ամսով կալանքի ուղարկելուն զուգահեռ: MediaHub-ի աղբյուրները պնդում են՝ ՀԷՑ կառավարիչ է նշանակվելու ՊՎԾ ղեկավար, հայտնի մականունը կրող Ռոմանոս Պետրոսյանը: Վերջինս, ճիշտ է, հրաժարվում է մեկնաբանել այս հարցը և խուսափում լրագրողներից, սակայն, ըստ մեր աղբյուրի, հարցը գրեթե որոշված է:

Ավելին. մեզ հայտնի դարձավ, որ Ռոմանոս Պետրոսյանն անգամ որոշել է, թե ով է լինելու իր տեղակալը: Խոսքը Չարենցավան համայնքի Արզական գյուղի վարչական ղեկավար Լիպարիտ Մարգարյանի մասին է, որը Պետրոսյանի պրոտեժեն է համարվում և Պետրոսյանը մի քանի ամիս է ջանում է վերջինիս այլ պաշտոնի տեղափոխել, քանի որ Արզականում երիտասարդ գյուղապետը ինչ-որ սկանդալային պատմության մեջ է ընկել և համագյուղացիների հետ այժմ բավականին լարված հարաբերությունների մեջ է: Եվ ահա, Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ կառավարիչ նշանակվելուց հետո (եթե Փաշինյանը չփոշմանի), իր հետ այնտեղ կտանի նաև Լիպարիտին:

Մեր զրուցակիցը նշեց, որ գյուղում բոլորը խոսում են այն մասին, որ  Ռոմանոս Պետրոսյանը նաև մեծ հողատարածքներ է ձեռք բերել գյուղի հատվածում և պատրաստվում է այդտեղ տնակային մեծ շինարարություն իրականացնել՝ բիզնես շահ հետապնդելով: 

Ի դեպ նշենք, որ գործընթացի դեռ մեկնարկին Ռոմանոս Պետրոսյանը չէր բացառել, որ ՀԷՑ–ը պետականացնելուց հետո կտրվի մասնավորին:

«Ոչինչ չեմ բացառում, ոչինչ որոշված չէ։ Պետությունը կարող է ինքը կառավարել, կամ պետական մասնաբաժին պահի կամ մասնավորի հանձնի»,- ասել էր նա։

Այս փուլում, փոխանցում են MediaHub-ի աղբյուրները, Փաշինյանը որոշել է դեռ չշտապել մասնավորին տալու հարցում, և մոտակա ժամանակներս կառավարչի հարցը կլուծվի: Ու թեև Պետրոսյանը երկու օր առաջ հրաժարվել էր մեկնաբանել այն հարցը, որ հենց իրեն են դիտարկում վերջին գործընթացներով պայմանավորված այս անփառունակ պաշտոնին, մեր աղբյուրը նշեց՝ այլ թեկնածու Նիկոլն այս պահին չի քննարկում: