Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»
Ինչպե՞ս հաղթել ՔՊ-ին․ 4 ուղղություն, որտեղ իշխանությունն ամենախոցելին է. Հրայր ԿամենդատյանՉափազանց կարևոր է իշխանության նկատմամբ խորհրդարանական իրական վերահսկողության մեխանիզմը. ՂահրամանյանՆյու Յորքի օդը թունավոր էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի шհшբեկչություններից հետո. NYTՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում. անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Անուշ Միրոզյանի հետԼավրով. ԱՄՆ-ն ընդունում է, որ Ռուսաստանի հետ չի կարելի վարվել այնպես, ինչպես մյուս երկրների հետՍուրբ Կույս Մարիամի ծնունդը՝ քրիստոնեական եկեղեցիների տոնացույցումՎրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցելԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ ենՀՀԿ ԵԿ-ում միշտ հետաքրքիր է, միշտ օգտակար, իսկ ամենակարևորը՝ միշտ գաղափարներով ու նոր նախաձեռնություններով լի․ Հենրիխ ԴանիելյանՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն էԴարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Փյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունըԱդրբեջանի ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ը«Հայ վիրտուոզներ»-ի աննախադեպ ճամփորդական ամառըBloomberg. Եվրոպան մինչև ձմեռ Ուկրաինայի համար նոր Patriot հրթիռներ կգնիՄոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալՈսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդներըՓաշինյանն Ալիևի աշխատակիցն է և չունի որևէ ուժ նրան դիմադրելու. Ավետիք ՉալաբյանՔննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ
Քաղաքականություն

ՔՊ-ն դժգոհ է քաղաքական հավաքի արդյունքներից

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դժգոհ է նախօրեին Գորիսում տեղի ունեցած քաղաքական հավաքի արդյունքներից։ Մոտ 200 անձանց հավաքելով Գորիս հյուրանոցում՝ Փաշինյանը ցանկանում էր ստանալ բոլորի աջակցությունը, ինչպես նաև պարզել տրամադրություններն առաջիկա «ֆորս-մաժորային» քաղաքական զարգացումներին ընդառաջ։ Ընդ որում, ՔՊ մեր աղբյուրների փոխանցմամբ, ժողովի մասնակիցների մեծամասնությունն աշխատել է ոչինչ չխոսել, առանձնապես աչքի չընկնել, հիմնականում նույն այն մարդիկ են տոն տվել, ովքեր առավոտից իրիկուն իշխող ուժի գիծն են տանում սոցցանցերում, տարբեր հեռուստահաղորդումներում, խորհրդարանում։

Ըստ էության, «Քաղպայմանագրում» հրաշալի հասկանում են, թե ինչ է իրենց առաջիկայում սպասվում, բայց և չեն կարողանում բացեիբաց Փաշինյանին հայտնել, որ չեն ցանկանում նրան աջակցել, ուստի առայժմ սպասելու են այնքան, մինչ ջրերը զուլալվեն, և պարզ լինի, թե ինչ է սպասվում գործող իշխանություններին։ Հատկապես այժմ գործարար Սամվել Կարապետյանի ակտիվացումից, ինչպես նաև տարբեր քաղաքական ուժերի ու Հայ առաքելական եկեղեցու դրսևորած ակտիվությունից հետո, ՔՊ-ում հասկանում են, որ իրենց օրերը հաշված են։ Փաշինյանն էլ, որ մինչև վերջ մտադիր է պայքարել իր իշխանության համար, ինքն էլ հասկանում է, որ բոլոր թիմակիցների աջակցությունը ստանալ հնարավոր չէ։

Շատերը վախենում են, նաև մտածում, որ անհրաժեշտ պահին Փաշինյանը կարող է փախչել իր ընտանիքի և մերձավորների հետ՝ իրենց միայնակ թողնելով ողջ հասարակության և նոր իշխանությունների առջև, իսկ այդ դեպքում ստիպված է լինելու բազմաթիվ հարցերի պատասխանել։ Այժմ, պասիվ դիրքորոշում ձեռք որդեգրելով, հետագայում փորձելու են՝ դա «վաճառել» նոր իշխանություններին, իբր իրենք պատասխանատվություն չեն կրում փաշինյանական իշխանության հանցանքների համար։

Մեր աղբյուրի փոխանցմամբ, Փաշինյանն արդեն նույնիսկ ընտրական ցուցակն է գրել, որի մեջ բազմաթիվ գործող քպականներ բացակայում են։ Վերջիններս նույնիսկ չեն էլ տեղեկացվելու, միայն վերջին պահին, երբ փաստաթղթերը հավաքած լինեն, նոր ընտրական ցուցակ են ներկայացնելու Կենտրոնական ընտրական հանձնաժողով, ինչպես դա եղավ 2021 թվականի ընտրություններին, երբ տասնյակից ավել քպականների պարզապես ոչինչ չասելով՝ դուրս էին թողել ընտրական ցուցակից։ Այժմ էլ գրեթե նույնն է սպասվում, բայց մի տարբերությամբ, որ Փաշինյանն ու իր թիմն այլևս հաղթելու որևէ հնարավորություն չունեն։

Հասմիկ Հարությունյան