Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Քաղաքականություն

Այս ազգային նեգատիվիզմի դեմն առնելու համար պետք են պոզիտիվ, խոշոր, նոր հանրային պրոյեկտներ․ միայն այդպես է հնարավոր մարզավիճակի բերել հասարակությանը․ Վահե Հովհաննիսյան

Մենք անընդհատ քննարկում ենք,  թե ո´ր ուժերն ու լիդերներն են գնալու ընտրությունների։ Բայց երբեք չենք խոսում այն մասին, թե ո´ր ժողովուրդն է գնալու ընտրությունների։ ԱՅս մասին գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

«Սա վախենալու չափ մութ հարց է, բայց նաև հենց այս հարցի պատասխանն է որոշելու ընտրությունների ելքը, և հետևաբար՝ ընթացքը։   Մենք չգիտենք, թե հիմա ազգային ի´նչ մոտիվացնող և  կոնսոլիդացնող գաղափարներ կան։ Երբեմն, և գնալով՝ ավելի հաճախ, ստեղծվում է տպավորություն, որ մենք կորցրել ենք ընդհանրական հասարակության, ընդհանրական պետության, հավաքական նպատակների, և նույնիսկ՝ համակեցության ինչ-որ ընդհանրական նորմերի գիտակցումը։ Ընտրությունների գնալուց առաջ պետք է նախապատրաստել հասարակությանը այդ ընտրություններին։ Ցանկացած չեմպիոն մրցաշարից շատ ավելի վաղ տքնաջան մարզվում է։ Առանց մարզումների չկա հաղթանակ։ Ուղղակի հնարավոր չէ։ Նույնը՝ ընտրություններում։ Դիմացինի ցածր վարկանիշը չի երաշխավորում քո հաղթանակը։ Իսկ մենք վստա՞հ ենք, որ այսօրվա «մարզավիճակով» հասարակությանը հետաքրքիր է Սյունիքը, միջանցքը, Երևանի և Բաքվի բանտերում կատարվողը, անշտկելի ռիսկերը, որ արդեն մեր դռանն են, և այլ շատ բաներ, պետությունը՝ ընդհանրապես։  

Ինչպես հասարակությանը նախապատրաստել ընտրություններին  

Խնդիրը հստակ է. փոփոխությունների համատարած իռացիոնալ պահանջը վերափոխել մոտիվացված քվեարկության։ Սկսել մի քանի խոշոր հասարակական պրոյեկտներ։ Կոպիտ ասած, մինչև ընտրություն, լավագույն մարզավիճակի բերելու համար, հասարակությանը պետք է մարզել։ Սա արվում է հասարակությանը օրգանապես հետաքրքիր հանրային պրոյեկտների իրագործմամբ, որտեղ մարդը կտեսնի իրեն և իր մասնակցությունը։ Սրա համար պետք է միտք, ռեսուրս և մենեջմենթ. կհանդիպե՞ն իրար այս երեք գործոնները, ուղիղ մեկ տարի հետո Հայաստանում կլինի նոր իրականություն։ Ի դեպ, Նիկոլն իր համար անում է նույն բանը

Շատ լավ հասկանալով իր ցածր վարկանիշը և իրենից հանրային հոգնածությունը՝ սկսել է իրականացնել մի քանի խոշոր հանրային պրոյեկտներ.  

a.     Համատարած ռեպրեսիաներ

b.     Հաճելի սուտ

c.     Սոցիալական կաշառք  

Բոլոր դիմադրողների հանդեպ՝ քրեական գործեր, կալանքներ, զիջումներով՝ խաղաղության մասին հաճելի լեգենդ, և վստահ եմ՝ ընտրություններից մի քանի ամիս առաջ բյուջեի հաշվին՝քաղաքացիներին սիրաշահում։ Այս ազգային նեգատիվիզմի դեմն առնելու համար պետք են պոզիտիվ, խոշոր, նոր հանրային պրոյեկտներ։ Միայն այդպես է հնարավոր մարզավիճակի բերել հասարակությանը, որպեսզի ընտրությունների օրը պարզապես քվեարկելով՝ երկրում փոփոխություններ լինեն։ Ի դեպ, միայն նման գործելաոճով է հնարավոր նաև նոր իշխանության ձևավորումը՝ չեզոքացնելով պետության համար անդառնալի կորուստներով լուծումների ռիսկերը»,-գրել է նա։