Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Քաղաքականություն

Օրվա Իշխանությունները սեփական իշխանությունն ամեն գնով պահելու մոլուցքից դրդված մտել են աշխարհաքաղաքական բարդ խաղերի մեջ, որի հետևանքները կրում և կրելու են ՀՀ քաղաքացիները. Թադևոս Ավետիսյան

Արդեն մի քանի օր է առանց ողջամիտ բացատրության արգելվել է ՀՀ-ից ծաղկի արտահանումը դեպի ՌԴ։ Այս մասին գրել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը:

«Իրական պատճառը մեկն է՝ օրվա իշխանությունները սեփական իշխանությունն ամեն գնով պահելու մոլուցքից դրդված մտել է աշխարհաքաղաքական բարդ խաղերի մեջ և ինչպես ժողովուրդն է ասում «ծանրաձողը գցել է ոտքին», որի հետևանքները կրում են և կրելու են ՀՀ քաղաքացիները։

Իհարկե, այս պարագայում ևս «փրկության է գալիս» սեփական մեղքը այս ու այն կողմ բարդելու անպատասխանատու առաջնորդությունը․

«Մեղավոր են ծաղիկ մշակող գյուղացիները, որ չեն պահպանում սանիտարական կանոնները։ Մեղավոր է բնությունը, որ բերում է բնական արհավիրքներ։ Մեղավոր են ռուսական կամ վրացական կողմերը, որ չեն կատարում իրենց պայմանագրային պարտավորություները և այլն ․․․»։

Այս դեպքում՝ էլ ի՞նչ անի «խեղճ» կառավարությունը․

 «Արտոնյալ վարկով օգնել է գյուղացուն, որ ջերմոց կառուցի։ Ինքնիշխան է, բայց միայն երկրի ներսում։ Սակայն երկրից դուրս ի՞նչ անի, որ հիմա չի կարողանում գործադրել միջազգային մեխանիզմները և լուծել պարբերաբար առաջացող՝ գյուղմթերքի արտահանման խնդիրները։ Իր տված սերտեֆիկատներին գործընկեր երկրները չեն վստահում, արտահանվող ծաղկի հայկական ծագմանը չեն հավատում, բանակցությունները ապարդյուն են և այսպես շարունակ ․․․»։

Հետևանքներն էլ կրում ենք մենք բոլորս։ Հանրային միջոցները փոշիանում են, քանի որ պետական աջակցությամբ կառուցված ջերմոցային տնտեսությունները սնանկանում են։ Գյուղացին ամբողջ տարի ընտանիքով քրտնաջան աշխատում է, իր միջոցներից ծախսեր է կատարում, բերք է ստանում, սակայն չի կարողանում վաճառել, կորցնում է եկամուտները, բնականաբար, չի կարողանում մարել իր վարկը, կորցնում է նաև իր ունեցվածքը։

Հետևանքը պարզ է՝ գյուղացին կա՛մ քրտնաջան աշխատողից և բարիք ստեղծողից դառնում է աղքատ և նպաստառու, կա՛մ արտագաղթում է՝ հույսը վերջնականապես կորցրած։

Ցավոք սրտի այս բանաձևը ունենում է երկարաժամկետ ու անդառնալի հետևանքներ․ գյուղատնտեսությունը «ազատ անկման» մեջ է նաև այն հիմնապատճառով, որ վտանգված է գյուղմթերքի արտահանումը։ Արտահանման խնդիրների պատճառով այս տարվա հունվար-մայիսին արդյունաբերական արտադրանքի ծավալը ևս կրճատվել է 14,1 տոկոսով։

Իսկ ՀՀ բնակչության շուրջ 40 տոկոսը կազմող սոցիալապես խոցելի խմբերի անձանց կյանքը, որոնց հիմնական մասը գյուղաբնակներ են, այս իշխանության կառավարման անցած յոթ տարիներին շարունակաբար վատանում է»,- գրել է նա: