Թրամփը հայտարարել է, որ չի շտապում բանակցել Իրանի հետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անհրաժեշտ չի համարում Թեհրանի հետ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հերթական փուլի անհապաղ անցկացումը։
«Նրանք [Իրանի իշխանությունները] ցանկանում են բանակցել։ Ես չեմ շտապում բանակցել, քանի որ մենք ոչնչացրել ենք նրանց [միջուկային] օբյեկտը»,- ասել է նախագահը՝ պատասխանելով լրագրողների հարցերին Վաշինգտոնի մոտ գտնվող Էնդրյուս ռազմական բազայում։
Խոսելով այն հնարավորության մասին, որ Իրանը կարող է վերսկսել միջուկային ծրագրի զարգացումը, Թրամփն ընդգծել է. «Նրանք ստիպված կլինեն ամեն ինչ սկսել զրոյից։ Ավերածություններն այնքան մեծ են, որ այն [օբյեկտը] այլևս հնարավոր չէ օգտագործել։ Նրանք ստիպված կլինեն մեկ այլ լեռ ընտրել»։ Թրամփը չի հստակեցրել, թե Իսլամական Հանրապետության որ օբյեկտն է նկատի ունեցել։ Մասնավորապես, լեռի խորքում է գտնվում Ֆորդոյի իրանական միջուկային օբյեկտը։
Axios պորտալը աղբյուրներին հղում կատարելով տեղեկացրել է, որ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան պայմանավորվել են օգոստոսի վերջը սահմանել որպես Իրանի հետ միջուկային գործարք կնքելու վերջնաժամկետ։ Հակառակ դեպքում Թեհրանը «կբախվի կոշտ պատժամիջոցների»։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել