8 ամսական երեխայի մոր՝ Լիանա Հարությունյանի դատական նիստը նշանակված է վաղը՝ հուլիսի 17-ին
Շուտով մեկ շաբաթ կլինի, ինչ լայն արձագանք ստացավ Զարուհի Փոստանջյանի հրապարակած տեսանյութը՝ կապված 8 ամսական երեխա ունեցող Լիանա Հարությունյանի կալանքի հետ։ Թեև առաջին օրերի եռանդը որոշ չափով մարել է, թեման շարունակում է մնալ հանրային ուշադրության կենտրոնում։
Լիանա Հարությունյանի շահերի պաշտպան Զարուհի Փոստանջյանը պարբերաբար հանդես է գալիս գրառումներով՝ ներկայացնելով իրավիճակի իր մեկնաբանությունները։ Թե որքանով են դրանք հավաստի կամ իրավական հենք ունեցող՝ տարբեր հարցեր է առաջ բերում, սակայն առանցքայինը մնում է մի բան՝ երեխայի լավագույն շահը և հնարավորինս արագ կալանքից դուրս գալու հարցը։
Ինչպես հայտնի է դարձել, մի խումբ ընդդիմադիր կին պատգամավորներ արդեն ներկայացրել են երաշխավորագրեր՝ ի պաշտպանություն Լիանա Հարությունյանի։ Մենք կապ հաստատեցինք Քրեական դատարանների մամուլի խոսնակ Լիանա Ռաֆայելյանի հետ՝ ճշտելու վաղվա նիստի բնույթը։ Վերջինս հայտնեց, որ նիստը հերթական է և նշանակվել է դեռևս հուլիսի 11-ին կայացած նիստի ավարտից հետո։
Իսկ արդյոք վաղվա նիստում քննարկվելու է կալանքի փոփոխության հարցը, թե ոչ՝ պարզ կլինի միայն նիստի ընթացքում։
«Փաստ»-ը կշարունակի հետևել այս բարձր հնչեղություն ստացած գործի զարգացումներին։
Հետևեք մեզ՝ @pastonline




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել