ՀՀ-ում աղիքային վարակիչ հիվանդություններով պայմանավորված իրավիճակը կառավարելի է
Աղիքային վարակիչ հիվանդությունները կարող են արձանագրվել տարվա տարբեր եղանակներին, սակայն մասնագետները նախազգուշացնում են՝ հատկապես ամռանը ռիսկը զգալիորեն մեծանում է։
ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության բժիշկ, համաճարակաբան Ներսես Գրիգորյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ ներկա փուլում իրավիճակը Հայաստանում կառավարելի է:
«Եթե համեմատենք նախորդ տարվա հետ, 2023 թվականին ունեցել ենք աղիքային վարակներով պայմանավորված երեք բռնկում, իսկ այս տարի առայժմ չունենք։ Բայց տարվա շոգ սեզոնը նոր է սկսվել, և ինչպես բոլոր տարիներին, աստիճանաբար հիվանդացության մակարդակը կարող է աճել»,- ասաց Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ աղիքային վարակների բռնկումները հիմնականում պայմանավորված են ջրով և սննդով: 2024 թվականին գրանցվել են բացառապես սննդով պայմանավորված բռնկումներ։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել