ՌԴ դաշնակիցը մասնակցելու է ՆԱՏՕ-ի վարժանքներին
Հուլիսի 25-ից օգոստոսի 6-ը Վրաստանում կանցկացվի Agile Spirit 2025 միջազգային զորավարժությունը, որին, ըստ վրացական պաշտոնական հաղորդագրության, որպես դիտորդ մասնակցելու է նաև Հայաստանը։ Զորավարժությանը մասնակցելու է 2800 զինծառայող Վրաստանից, ԱՄՆ-ից (800 հոգի), Թուրքիայից, Լեհաստանից, Գերմանիայից, Իտալիայից, Հունաստանից, Մոլդովայից, Ռումինիայից, Բուլղարիայից, Սլովակիայից, Լիտվայից և Ուկրաինայից։ Հայաստանից բացի, դիտորդի կարգավիճակ է ունենալու նաև Ճապոնիան։ Գերմանական և ռումինական անձնակազմերը կաջակցեն հրամանատարական շտաբին, մինչդեռ բուլղարացի և մոլդովացի զինվորականները վրացական զորքերի հետ միասին կմասնակցեն դաշտային վարժանքներին։ Սա առաջին անգամ է, որ ՆԱՏՕ-ի զորավարժությունների մի հատված անցկացվելու է ոչ միայն Վրաստանի տարածքում, այլ նաև՝ Թուրքիայի։
Հայաստանը մի քանի անգամ մասնակցել է այդ զորավարժություններին, բայց վերջին տարիներին զերծ էր մնում մասնակցելուց, որպեսզի չզայրացնի Ռուսաստանին։ Մոսկվան խանդով է վերաբերվում, որ ՀԱՊԿ գծով իր գործընկերը մասնակցում է ՆԱՏՕ-ի վարժանքներին։ Փաշինյանի իշխանությունը, որ ՌԴ-ից ազատվելու կուրս է վերցրել, այս անգամ, կարծես, խնդիր չի տեսնում մասնակցելու մեջ։ Ընդ որում, վերջին պահին է որոշվել մասնակցել որպես դիտորդ, նույնիսկ քննարկվում էր ամբողջական զորակազմով մասնակցել այդ զորավարժություններին։
Մանե Օհանյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստ...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան