Ռազմավարական նոր նախագիծ Գեղարքունիքում. ի՞նչ հզորությունների մասին է խոսքը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Աշխարհը վաղուց է ուշադրություն դարձնում այլընտրանքային էներգիայի աղբյուրներին: Բնականաբար, Հայաստանը ևս բացառություն չէ: Մեր երկիրը, գտնվելով բարենպաստ աշխարհագրական դիրքում, որն ապահովում է տարեկան մոտ 270–300 արևային օր, ունի արևային էներգետիկայի զարգացման մեծ ներուժ: Ավելին, արևային էներգետիկայի ոլորտը Հայաստանում ոչ միայն դարձել է վերականգնվող կամ մաքուր էներգետիկայի իրական այլընտրանք, այլ նաև ինչ-որ առումով տնտեսական զարգացման խթանիչ։
Եվ այս ուղղությամբ ցանկացած նոր նախաձեռնություն էական նշանակություն ունի: Ի մասնավորի, կարևորելով վերականգնվող էներգիայի աղբյուրների ավելացումը, բնության հանդեպ պատասխանատու վերաբերմունքը, ինչպես նաև Հայաստանի էներգետիկական անվտանգությունը և կայուն զարգացումը՝ Team ընկերությունների խումբը հայտարարել է ռազմավարական նոր նախագծի մեկնարկի մասին։ Գեղարքունիքի մարզում Team ընկերությունների խումբը կառուցել և շահագործման է հանձնել 16 միլիոն ԿՎՏ տարեկան արտադրանքով արևային կայան։ Նման հզորությամբ կայանը համարժեք է 7000-ից մինչև 10 000 բնակչով քաղաքի էլեկտրաէներգիայի տարեկան միջին ծախսին: Կայանի կառուցման մասշտաբային աշխատանքներում ներգրավված են եղել հարյուրավոր մասնագետներ, այդ թվում՝ Team ընկերությունների խմբի Team Systems, Team Construct ընկերություններից։
«Team Telecom Armenia-ի միլիոնավոր բաժանորդները և Team Energy էլեկտրամոբիլների լիցքավորման ցանցից օգտվող տասնյակ հազարավոր վարորդները շարունակաբար ավելացնում են էլեկտրաէներգիայի սպառումը։ Արևային այս հզոր կայանի գործարկմամբ ևս մեկ քայլ ենք անում, որ մեր ծառայությունների աշխատանքն ապահովվի վերականգնվող էներգիայի աղբյուրներից: Դրա շնորհիվ Team-ի հաճախորդները մասնակից են դառնում կայուն զարգացման և բնության հանդեպ պատասխանատու վերաբերմունքի մեր հանձնառությանը»,-նշում է Team ընկերությունների խմբի համահիմնադիր Հայկ Եսայանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...