Ուզում է ջնջել այն ամենն, ինչ որևէ կերպ կապված է Արցախի հետ. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Զուտ ինֆորմացիոն հոսքի տրամաբանությամբ, կարծես, այս հրապարակման տեղում պիտի լիներ Նիկոլ Փաշինյանի երեկվա ասուլիսի մասին որևէ անդրադարձ: Թեկուզ՝ թքող-մրող, կարևոր չէ: Բայց, անկեղծ ասած, որևէ իմաստ չենք տեսնում նախընտրական քարոզչության «կիսապաշտոնական» մեկնարկին անդրադառնալ, առավել ևս, որ ինչպես մի օգտատեր էր նկատել, Փաշինյանը չեղած տեղից նորից «քարից PR» է քամում:
Մեզ երեկ շատ ավելի մտահոգեց այն հաղորդագրությունը, որ գլխավոր դատախազությունը, կոպիտ ասած, ուզում է վերցնել Արցախի ներկայացուցչության շենքը: ՀՀ գլխավոր դատախազությունը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Կադաստրի կոմիտեի՝ պահանջելով անվավեր ճանաչել Երևան քաղաքի Ն. Զարյան փողոց թիվ 17Ա հասցեում գտնվող շինության նկատմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սեփականության իրավունքի պետական գրանցումը:
Սա ի՞նչ է նշանակում: Իսկ դա նշանակում է, որ Փաշինյանի իշխանությունը ցանկանում է վերացնել այն մի օղակն էլ, որն ինչ-որ ձևով հիշեցնում է Արցախը, որտեղ բարձրացված է Արցախի պետական դրոշը, որը կարող է լինել արցախցիների համախմբման յուրատեսակ օղակ: Այս իշխանության մոտեցումն ու հավատամքն է դա. Արցախի հետ կապված ամեն ինչ պետք է ջնջվի, մոռացության մատնվի, վերացվի, ոչ մեկը Արցախ բառը նույնիսկ չպիտի ասի, իսկ ասողների գլխին կիջնի փաշինյանական ռեժիմի «յուղած չաքուջը»:
Հընթացս տուրք տանք գայթակղությանն ու մի թեթև «անդրադառնանք» երեկվա ասուլիսին զուտ այն կտրվածքով, որ Փաշինյանը էլի խոստովանեց, որ, այո, հենց ինքն է Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս (պարզվում է՝ հանրության մեջ կան մարդիկ, որ դեռ կասկածում են, որ հենց ինքն է հանձնել): Հա, դեռ մի հատ էլ ափսոսանք հայտնեց, որ ավելի վաղ չի արել: Արցախի ներկայացուցչության շենքը խլելու մասին էլ մի երկու բան ասաց: Մասնավորապես, թե՝ դա գույք է, որը պետք է պատկանի Հայաստանին. «Ես չեմ էլ ուզում սեթևեթել, ուղիղ ասել եմ՝ չեմ կարող թույլ տալ, որ Հայաստանում 2-րդ պետություն լինի, պետությունը պետք է միջոցներ ձեռնարկի»:
Գիտեք, կան հայտարարություններ, որ այն աստիճանի «ինքնախոստովանական ցուցմունք են» ու այն կարգի բնութագրական են, որ լրացուցիչ մեկնաբանությունների կարիք էլ չի զգացվում: Փաշինյանի ու ՔՊ-ի համար Արցախի մշտական ներկայացուցչությունը գույք է: Ընդամե՞նը: Այսինքն, զարմանալու բան էլ չկա, մարդիկ հանձնել են Արցախը, մոռացության են տալիս այն, ու ինչ-որ տեղ զեկուցելու նոր բան է պետք՝ Արցախի Հանրապետության հետ առնչվող մի օղակ էլ կտրեցին:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...